
Հինգշաբթի օրը կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշեց լրացուցիչ 216 միլիոն դրամ (ավելի քան 580,000 դոլար) հատկացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածությանը աջակցելու համար։
2025 թվականի դեկտեմբերին հաստատված ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր շահառուի կտրամադրվի մինչև 2 միլիոն դրամ (5,400 դոլար) աջակցություն՝ սեփական փոքր բիզնես սկսելու համար (ներառյալ 12 ամսվա խորհրդատվությունը)։
Մեկ տարի անց, եթե բիզնեսը շարունակվում է վեց ամիս և ունի 3 միլիոն դրամ (8,100 դոլար) կամ ավելի շրջանառություն, շահառուն կարող է ստանալ մինչև 1 միլիոն դրամ փոխհատուցում արտադրական սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման համար։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 200 մարդու համար՝ նեռարյալ լրացուցիչ միջոցները։