Ապրի Հայաստանը. Մոսկվայի կողմից հետախուզվող մաթեմատիկոսը ձերբակալվել է

  • 09:24 13.06.2026

Բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկիին ձերբակալել են Երևանի օդանավակայանում։ Այդ մասին հայտնում են «Известия»-ն ՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը։

Իրավապահ մարմիններում հրատարակությանը ճշտել են, որ այժմ Վերբիցկին գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի ձերբակալվածների համար նախատեսված սենյակում՝ կալանքի տակ։

2024 թվականի նոյեմբերին Միխայիլ Վերբիցկիի դեմ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության կոչերի վերաբերյալ (ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մաս)։

2025 թվականի հունվարին Ռոսֆինմոնիթորինգը մաթեմատիկոսին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։ Նույն ժամանակ ՌԴ ՆԳՆ-ն նրան հայտարարել էր հետախուզման մեջ, հայտնել էր ՏԱՍՍ-ը։

Ինչպես փոխանցում է «Коммерсантъ»-ը, Վերբիցկին դասավանդել է Մոսկվայի, Գլազգոյի, Բրյուսելի և Տոկիոյի համալսարաններում։ 1998 թվականին մաթեմատիկոս Դմիտրի Կալեդինի հետ միասին հիմնել է UR-REALIST երաժշտական լեյբլը։ Նրանց կողմից թողարկվել է ավելի քան 40 ալբոմ, այդ թվում՝ «Гражданская оборона» խմբի։ 2001–2005 թվականներին վարել է հայտնի բլոգ LiveJournal-ում և հանդես եկել ինտերնետում գրաքննության դեմ։