
Բաքվում 2023-ի հոկտեմբերից գերության մեջ գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանը կարճ ուղերձ է հղել, որի մեջ ճչացող ցավ կա։
Նա ասել է, որ Բաքվում ընթացող դատական գործընթացը 15 հոգու դեմ չէ, այլ Հայաստանի անցյալի և ներկայի դեմ է։
Մենք շարունակում ենք պայքարը, թույլ չտաու համար նվաստացնել մեր իրավունքները, հայ ժողովրդին և պետականությունը, ասել է նա։
Քանի որ մեղադրանքներից մեկը վերաբերում է 44-օրյա պատերզմի դրվագին, իսկ Նիկոլ Փաշինյանը 2020 թ․ պատերազմի ժամանակ եղել է Հայաստնի վարչապետը և գերագույն հրամանատարը, իսկ այդ օղակից է սկսում պատերազմի պլանավորումը, Դավիթ Մանուկյանը հորդորում է Փաշինյանին ներկայացրած մեղադրանքների մասով վերջապես դիրքորոշում հայտնել։ Չարձագանքելու դեպքում դա կնաշանակի, որ համաձայն եք մեզ ներկայացված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին, ասում է Մանուկյանը։
Ակնկալում են նաև իմանալ մեր՝ այստեղ գտնվողների կարգավիճակը Հայաստանի պետական դիրքորոշման համաձայն, ասել է նա։
Հայաստանի հանրապետությունը չի խառնվում Բաքվում ընթացող դատավարություններին, թեկուզ, իշխանությունների խոսքով, նրանք անընդհատ բարձրացնում են գերիների հարցը։ Հայաստանը բացատրում է “չխառնվելը” պետական մեղադրանքներից խուսափելու ցանկությամբ։ Սակայն մեղադրանքներն ասյպես թե այնպես հնչում են, և Դավիթ Մանուկյանի խոսքը վկա։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ազգային-ազատագրական պայքարի լեգիտիմությունը ապացուցելու փոխարեն, փորձում է “փլստալ”՝ զոհաբերելով 15 հոգու և նրանց վրա բարդելով ամբողջ “մեղքը”։
Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը ապշեցնում է Հայրենիքից հեռու, գերության մեջ գտնվող մարդկանց, որոնք սովոր են պետության մեջ պաշտպան տեսնել։ Մինչև Դավիթ Մանուկյանը իրենց զայրույթի և զարմանքի մասին են խոսել Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը։ Բայց Հայաստանի կառավարությունը չի ուզում սահմանադրությամբ ստանձնած քաղաքացուն պաշտպանելու դերը նույնիսկ խաղալ։