Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 մլրդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Գործի մասին մասնրամասներ Դատախազությունից հրաժարվեցին ներկայացնել՝ հղում անելով նախաքննությանը:

Նարեկ Կարապետյանը ևս խուսափում է ներկայացնել իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նա ևս չի հստակեցրել, թե հանգամանքներ է դատախազությունը դրել գործի հիմքում: