
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա։
Մայիսի վերջին Ռոսսելխոզնադզորը արգելեց Հայաստանից ծաղիկների ներմուծումը, ինչպես նաև սահմանափակումներ մտցվեցին թարմ լոլիկի, վարունգի, խոտաբույսերի և ելակի ներմուծման վրա։ Ավելին, գործակալությունը հայտնեց Հայաստանում արտադրված “անորակ” ալկոհոլային խմիչքների հայտնաբերման մասին։
Հունիսի 2-ից սկսած Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց բալի և խաղողի ներմուծումը և պահանջեց դադարեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան հավաստագրումը։ Հունիսի 3-ից սահմանափակումներ են մտցվել խնձորի, տանձի, սերկևիլի, սմբուկի, կարտոֆիլի և չոր մրգերի վրա։ Այս ապրանքների տարանցումը ԵԱՏՄ երկրներ նույնպես արգելված է։
Այսպիսով, Ռուսաստանը ցույց է տալիս, որ Հայաստանի ֆերմերների և արտադրողների նկատմամբ պատժամիջոցները կապված չեն եղել Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների կամ երկրի «եվրոպական ընտրության» հետ։
Ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը չի հայտարարել ԵՄ-ին միանալու իր մտադրության մասին։ Ավելին, երբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորեց Փաշինյանին հաջող ընտրությունների կապակցությամբ, որը վկայում է «Եվրոպային մերձենալու Հայաստանի մտադրության մասին», Փաշինյանը պատասխանեց, որ հայ ժողովուրդը նրանց մանդատ է տվել «հավասարակշռված քաղաքականության համար»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրեն չի համարում «եվրոպամետ» կուսակցություն, և Հայաստանում միայն մեկ կուսակցություն է պաշտպանում Հայաստանի եվրոպական ապագան՝ Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, որը նույնիսկ չի մասնակցել ընտրություններին։
Հետևաբար, Ռուսաստանի «դուրս գալը» կապված չէ Հայաստանի եվրոպական ձգտումների հետ։ Այն Թուրքիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Իրանի հետ պայմանավավորվելու ավելի լայն գործընթացի մի մասն է, որի համաձայն՝ Հայաստանը, լավագույն դեպքում, դատապարտված է լինել «խաչմերուկ» կամ «միջանցք», բայց ոչ ինքնիշխան, ուժեղ պետություն։ Իսկ Ռուսաստանը պետք է հնարավորինս “հավաքվի”, որ կարողանա դիմանա դրսից ճնշմանը։
Հայաստանից ներմուծման արգելքը վերջին քայլը չէ. Մոսկվան պատրաստվում է վտարել հայկական սփյուռքը Ռուսաստանից։ Վերջերս Հայաստանի սոցիալական հարցերի նախարարությունը ժողովրդագրական հարցերով խորհրդակցություն անցկացրեց, որտեղ քննարկվեց նաև հետխորհրդային երկրներից հայերի հնարավոր «վերադարձին» նախապատրաստվելու անհրաժեշտությունը։