
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը եւ տեսանյութ հրապարակել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հուլիսի 25–ին ստացվել է հաղորդում դեպքի վերաբերյալ, դեպքով մեկ անձ ձերբակալվել է, կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին։
ՀՀ քննչական կոմիտեից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: