Երեխաները մասնակցեցին հիդրոթերապիայի, նաև Affolter մեթոդով զբաղմունքների

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը գրում է

“Այսօր երեխաները մասնակցեցին հիդրոթերապիայի, Աֆոլտեր (Affolter) մեթոդով զբաղմունքների և անհատական թերապևտիկ պարապմունքների։

Աֆոլտեր մեթոդի շրջանակում երեխաները կտրատեցին մրգեր՝ զարգացնելով զգայական ընկալումը, ձեռք-աչք կոորդինացիան, մանր մոտորիկան և առօրյա կյանքի ինքնուրույն հմտությունները”։

Հիշեցնենք որ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տարիներ շարունակ հաջողությամբ գործում էր արտ-թերապիայի լայնածավալ բլոկ՝ նկարչության, մակրամեի և կավագործության դասարաններով, որոնք օգնում էին շահառուներին հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական խնդիրները ստեղծագործական աշխատանքի միջոցով։

2023 թվականի բռնի տեղահանումից հետո կենտրոնի գործունեությունը սահուն կերպով հարմարվում է Հայաստանի նոր իրողություններին։ Այսօր Եղվարդի նորաբաց կենտրոնում արտ-թերապիայի նախկին ողջ բազմազանությունից գործում է միայն կավագործության խմբակը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը Step1.am հետ զրույցում, կազմակերպությունը նպատակաուղղված է իր ողջ ենթակառուցվածքների համալիր վերականգնմանը։ Ղեկավարության պլաններում է՝ լիովին վերագործարկել և բացել արտ-թերապիայի բաժինը: