Հայ Դատի հանձնախմբերի կողմից կազմակեպված համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը հեռացրեց այն առաջարկը, որը զբոսաշրջությունը վերածում էր ցեղասպանության և էթնիկ զտման հետևանքների շահագործման գործիքի։
Փաթեթում շրջայցեր էին առաջարկվում Շուշիով և Ստեփանակերտով, սակայն լռության էին մատնված Արցախի հազարամյա հայկական պատմությունը, 150 հազար արցախահայերի բռնի տեղահանումը, Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
Այս հաղթանակը հիշեցնում է մեկ կարևոր ճշմարտություն․ երբ պայքարը հետևողական է և միասնական, նույնիսկ աշխարհի խոշորագույն կորպորացիաները ստիպված են հաշվի նստել ճշմարտության և արդարության հետ։
Արցախը զբոսաշրջային «ատրակցիոն» չէ։ Այն բռնազավթված հայրենիք է, որի ժողովուրդը սպասում է արդարության և վերադարձի։