7147 արցախյան ընտանիք արդեն իրացրել են իրենց բնակարանային սերտիֆիկատները

Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 13-ի դրությամբ 7743 արցախյան ընտանիք կամ 31845 անհատ արդեն ստացել էր բնակարանային վկայականներ։ Նրանցից 7147 ընտանիք արդեն ունի բնակարան։

Համեմատության համար՝ հունիսին ծրագրի շահառուների թիվը կազմել է 6444 ընտանիք։