
Հինգշաբթի երեկոյան քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանափակումների պատճառով Սոչիի միջազգային օդանավակայանում հետաձգվել է 57 չվերթ։
Վերջին ամիսներին ռուսական օդանավակայանների փակումը և չվերթների ուշացումները նորություն չեն։ Սակայն, հաշվի առնելով Վլադիմիր Զելենսկու վերջին նախազգուշացումը, որ «Ուկրաինան փակում է Ռուսաստանի երկինքը», նման միջադեպերը ստանում են լրացուցիչ նշանակություն։
Զելենսկին հայտարարեց նոր ռազմական մարտավարության՝ Ռուսաստանի օդային տարածքի փակման մասին, այն անվանելով պատասխան քայլ. Ռուսաստանը մի քանի տարի է, ինչ փակում է Ուկրաինայի օդային տարածքը քաղաքացիական չվերթների համար։
Զելենսկու նախազգուշացումից հետո մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ թուրքականները, չեղարկեցին Ռուսաստանից չվերթները, բայց ընդհանուր առմամբ, տպավորությունն այնպիսին է, որ Զելենսկու խոսքերին չհավատացին։ Ռուսաստանը ևս հայտարարեց, որ չունի իր երկինքը քաղաքացիական ավիացիայի կամ միջազգային չվերթների համար փակելու մտադրություն՝ պնդելով, որ իր օդանավակայանները հուսալիորեն պաշտպանված են։
Այնուամենայնիվ, բոլորը սպասում են առաջին լուրջ միջադեպին։
Հայաստանը նույնպես մտահոգությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանից Ռուսաստան ճանապարհորդության հիմնական երթուղին օդայինն է։