
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»:
Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում հրապարակել, բացի այդ նաև 100 հազար դրամի փոխհատուցում վճարել:
Հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարեց Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցը Ռոման Բաղդասարյանի դեմ։
Դատարանը պարտադրեց վերջինիս հրապարակել հերքում իր Ֆեյսբուքյան էջերում՝ նշելով. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակայնորեն հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին իմ Ֆեյսբուքյան էջերում Կարեն Ջալավյանի (Քյոխ) կողմից զինվորներից սնունդ գողանալու և նրանց առանց ջրի պահելու, Եղնիկներում մեր զինվորներին ծաղրելու և նվաստացնելու, նրանց սովամահ անելու, ինչպես նաև այն մասին, որ Քյոխը մի մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից ժամանող զինվորներին, իրականությանը չեն համապատասխանում»։ Դատարանը նաև պարտադրեց Ռոման Բաղդասարյանին վճարել Կարեն Ջալավյանին 100,000 դրամ բարոյական վնասի փոխհատուցում։
Հայտնի չէ՝ Բաղդասարյանը վճարե՞լ է տուգանքը և հրապարակե՞լ է հերքում։
Այս դատական որոշումները կարող են նախադեպ դառնալ հարյուրավոր և հազարավոր գործերի համար, որոնք կապված են ինչպես Ռոման Բաղդասարյանի «ստեղծագործությունների», այնպես էլ այլ վճարովի «հակաղարաբաղյան» խմբերի հետ, որոնք վերջին տարիներին համակարգված կերպով վարկաբեկել են Արցախի ժողովրդին։