
Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 7-ին գիշերային և ցերեկային ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ, գիշերը տեղ-տեղ կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում գիշերային և ցերեկային ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-17 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+20,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+17,
Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+17,
Տավուշում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+22,
Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20։