Հայաստանի անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա դա բացատրեց նրանով, որ ըստ դրա՝ «անհնար է անկախ պետություն ունենալ»։

«Այս տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից»,- ընդգծեց Փաշինյանը։

«Աշխարհակարգը փլուզվում է, և մենք այս պայմաններում կարողացանք խաղաղություն հաստատել»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրում ամրագրված գաղափարախոսությունից հրաժարվելը որևէ կապ չունի Ադրբեջանի կամ որևէ արտաքին սուբյեկտի հետ։ «Դա բխում է Հայաստանի շահերից»,- նշեց նա։