
Օդի ջերմաստիճանի նվազում են Հայաստանի ողջ տարածքում կանխատեսում օդերեւութաբանները, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։
Մասնավորապես, նոյեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։ Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Նոյեմբերի 25-ին Շիրակում սպասվում է +6°C, Կոտայքում և Լոռիում` +8°C, Գեղարքունիքում` +4°C: Տավուշում, Արագածոտնում և Վայոցձորում՝ +10°C, Արարատում, Արմավիրում և Սյունիքում՝ +12°C։
Երևանում նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +10°C։