Կարևոր իրազեկում արցախցիների համար

Ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով։
ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի N 1677-Ն որոշմամբ Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրված ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի նոյեմբերի 20-ին։
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ։
▪️ Ժամանակավոր պաշտպանության վկայականները ժամկետի երկարաձգման հիմքով փոխարինելու անհրաժեշտություն չկա։
▪️ «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթղթերի արտադրությունն ու տրամադրումը շարունակվում են։
▪️ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթուղթը և ժամանակավոր պաշտպանության վկայականն անհրաժեշտ է օգտագործել համատեղ։
▪️ «070» ծածկագրով փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում անհրաժեշտ է փոխանակել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
Առաջիկա հրապարակումներում կանդրադառնանք նաև ՀՀ քաղաքացիության ձեռքբերման նոր ընթացակարգերին, նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման կարգին և Արցախից բռնի տեղահանված անձանց համար դրանց իրավական նշանակությանը։
Իրազեկված լինելը սեփական իրավունքների պաշտպանության կարևոր նախապայման է։
«Ինքնության և իրավունքների պաշտպանության նախաձեռնություն» ՀԿ