
Պուերտո Ռիկոյի 27-ամյա ներկայացուցիչ Ջենիֆեր Բարետոն թագադրվել է «Միսս Տիեզերք 2026»-ում։ Այս տարի թագի համար պայքարել է 116 մասնակից։
Մրցույթի 75-րդ փուլի եզրափակիչը տեղի է ունեցել Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Hola! ամսագրի տվյալներով՝ 27-ամյա Բարետոն դարձել է կղզու ազգի վեցերորդ ներկայացուցիչը, որը նվաճել է այս տիտղոսը, և առաջինը՝ վերջին 20 տարվա ընթացքում։