Ինձնից անկախ համեմատում եմ Գյումրիի տարբեր թաղամասերը իմ ծննդավայրի հետ

Գյումրի քաղաքում է հաստատվել Արցախից տեղահանված Կարեն և Աննա Ջհանգիրյանների ընտանիքը։ Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 26-ին՝ չարաբաստիկ պայթյունի հաջորդ օրը։ Ինչպես Աննան է ասում՝ այդ օրն Արցախը տնքում էր ցավից, մարդիկ իրենց կորցրած, խուճապահար էին։ Արցախահայությունն իր կամքին հակառակ տեղահանվում էր՝ հասկանալով, որ գնում է դեպի անահայտություն:

Աննան իր տան մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները մինչև 2020-ի պատերազմն են վերանորոգել ու լրիվությամբ կահավորել։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել ու շարունակում էին ապրել՝ հույս պահելով, որ կյանքը կրկին կժպտա արցախցիներին։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը գլխիվայր շուռ տվեց ինչպես նրանց, այնպես էլ բոլոր արցախցիների կյանքը։

Աննան պատմում է

-Երբ պատերազմն սկսվեց, Կարենն Ասկերանի մոտակա 414 մարտական դիրքում էր՝ աշխարհազորի կազմում։ Ես փոքր դստերս հետ տանն էի, իսկ ավագ աղջիկներս դպրոցում։ Թե ինչ ապրումներ ունեցա մինչև երեխաներիս տուն գալը, դժվարանում եմ նկարագրել։

Մեր բազմաբնակարան շենքն Ասկերանի վերջնամասում էր և 2020-ից հետո գտնվում էր հակառակորդի նշանառության տակ։ Անտեսելով ամեն բան՝ մենք ապրում էինք ու երբեք չէինք մտածում, որ նման ճակատագիր կունենա Արցախը։

Սեպտեմբերի 19-ին ռմբակոծությունները չէին դադարում։ Անընդհատ հրետակոծվում էին Ասկերանի մոտակա տարածքները՝ սարսափ տարածելով ժողովրդի մեջ։ Բոլորի հետ մենք ևս գնացինք ապաստարան։ Հաջորդ օրն արդեն զինադադար էր հայտարարվել, պտտվում էր Արցախի հայաթափման լուրը։ Ցավալիորեն ծանր էր գիտակցել, որ պետք է ստիպված լքենք մեր հայրենի հողն ու ձեռնունայն հեռանանք դեպի անորոշություն։

Արցախից դուրս եկանք մեր հարազատների հետ ու միասին անցանք այդ ծանր ճանապարհը։ Մի քանի օր մնացինք Եղեգնաձորում, ապա ամուսնուս եղբոր՝ Սևակի ընտանիքի հետ մեկնեցինք Գյումրի ու հաստատվեցինք այստեղ։ Որոշ ժամանակ հետո Գյումրի եկան նաև իմ ծնողները։ Այդպես սկսեցինք հարմարվել նոր բնակավայրին, փորձեցինք ամեն ինչ սկսել զրոյից։

Ավագ դուստրս՝ Մարիամը, փոխադրվել է 12-րդ դասարան, երկրորդը՝ Աստղիկը, ավարտել է հիմնական դպրոցն ու ցանկանում է ուսումը շարունակել Գյումրի քաղաքի թիվ 1 ուսումնարանում։ Նա դիզայներական մեծ շնորհք ունի և ցանկանում է հմտանալ այդ արվեստում։ Իսկ 4-ամյա Միլան հաճախում է մանկապարտեզ։ Մեր ամեն մի օրը կրկին պայքար է, պայքար՝ վերստին ապրելու, չկոտրվելու:

 

17-ամյա Մարիամի համար շատ դժվար էր հարմարվել նոր միջավայրին, առանձնապես ծանր էր բաժանվել Արցախի իր ընկերներից

 -Այստեղ նոր ընկերներ եմ ձեռք բերել․ բոլորն էլ լավն են, հարեհաս, բարի, սակայն ես Արցախի իմ ընկերների կարիքը շատ եմ զգում, առանց նրանց ու Արցախի մի տեսակ կիսատ պռատ է ամեն ինչ։ Ինչքան էլ փորձում եմ, չեմ կարողանում մեկ վայրկյան անգամ չմտածել Արցախի, իմ ծննդավայր Ասկերանի մասին։ Անգամ դասապրոցեսի ժամանակ, երբ ուսուցիչները դաս են բացատրում, հաճախակի եմ ընկնում հիշողությունների գիրկը, մտաբերում իմ ուսուցիչներին ու դասընկերներին։ Կարոտում եմ բոլորին։ Երբեմն չեմ կարողանում զսպել արցունքներս և դրանից չեմ ամաչում, ավելին՝ սիրտս հանգստանում է:

Դպրոցում և առհասարակ Գյումրիում մենք լավ մարդկանց ենք հանդիպել։ Դպրոցում երբևէ չենք նկատել որևէ խտրական վերաբերմունք, ընդհակառակը՝ արցախցիներս շրջապատված ենք ուշադրությամբ, հոգատարությամբ։

Ինձնից անկախ միշտ համեմատականներ եմ անում Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերի ու իմ ծննդավայրի միջև՝ փորձելով ինչ որ նմանություն գտնել։ Այդ զգացողությունն ինձ ուժ է տալիս, միաժամանակ լցնում կարոտով։

Ջհանգիրյանների ընտանիքում միայն Կարենն է աշխատում՝ իրականացնելով տաքսու ծառայություններ

 -Ամբողջ կյանքում ծառայել եմ ԱՀ ՊԲ-ում և հպարտ եմ դրա համար։ Որպես Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի զավակներ՝ ես ու եղբայրս, միշտ ցանկացել ենք մեր հոր կիսատ թողածի շարունակողը լինել ու փորձում էինք մեր երեխաների համար բարեկեցիկ կայնք ապահովել հերոսների արյան գնով հաղթանակած երկրում։ Զբաղվում էինք նաև հողագործությամբ և հեկտարներով հող էինք մշակում՝ աճեցնելով ամեն տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ։ Մրգատու ծառերի այգիներ էինք հիմնել, որոնք արդեն բերք էին տալիս։ Շրջափակման ժամանակ ավելի շատ էինք աշխատում, բերքն անասելի առատ էր։ Պատրաստվում էինք ձմեռվան՝ մտածելով, որ շրջափակումը, եթե երկարի, ապա մեր ստեղծած բարիքները մեզ կպահեն, դեռ ուրիշներին էլ կօգնենք։

Ամեն ինչ միանգամից կորցրինք ու դարձանք բռնի տեղահանվածներ։ Դժվար է ինձ համար առանց հողի, առանց բերք ու բարիք ստեղծելու։ Չեմ կարողանում հարմարվել, որ մեր հողը մնացել է թշնամուն, որ ծնողներիս գերեզմաններն անծաղիկ ու անարցունք են։

Որոշել ենք ՀՀ քաղաքացիություն ընդունել ու բնակարան ձեռք բերել Գյումրիում, որովհետև մեզ հասանելիք գումարով միայն մարզերում կարող ենք տուն գտնել։ Գյումրին հրաշալի քաղաք է՝ իր սրտացավ բնակչությամբ, սակայն դժվար է աշխատանք գտնել, ինչի համար էլ արցախցիների մի մասն ստիպված հեռանում է այստեղից։

Արցախում Աննան զբաղվում էր վարսահարդարությամբ, ուներ իր հավատարիմ հաճախորդները։ Գյումրիում ևս մտադիր է աշխատել իր մասնագիտությամբ

-Պատրաստվում եմ մասնակցել վարսահարդարման վերապատրաստման դասընթացների և հավաստագիր ստանալուց հետո անցնել իմ սիրած աշխատանքին։ Գյումիրում ապրող արցախիցներից շատերը գիտեն, որ վարդահարդար եմ և սպասում են, թե երբ կսկսեմ իմ գործունեությունը։ Հույս ունեմ, որ տեղաբնակ հաճախորդներ ևս կունենամ։ Աշխատելով կկարողանամ նաև թիկունք դառնալ իմ ամուսնուն, ինչպես Արցախում էի․։ Ափսոս, որ այստեղ հնարավորություն չունենք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։

Առաջին իսկ օրերից Գյումրիում հոգատարությամբ են ընդունել մեզ, աջակցել, ընդառաջել։ Մեզ երբեք օտար չենք զգացել այստեղ, սակայն առանց Արցախ դժվար է ապրել։ Պարզապես չի ստացվում․ ամեն գիշեր երազներում ես այնտեղ եմ՝ կամ տունն եմ մաքրում, կամ պատուհանից խոսում հարևանների հետ, կամ բանջարանոցում աշխատում, կամ երեխաներիս հետ քայլում հարազատ փողոցներում, կամ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վառում։ Ամեն Աստծո առավոտ արթնանում եմ նույն զգացողությամբ՝ կիրականանա՞ն արդյոք իմ երազները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Որևէ փաստաթղթում չկա Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին դրույթ

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպե՞ս է Արցախը 20-րդ դարի սկզբում հայտնվել Ադրբեջանի կազմում, ի՞նչ իրավական հիմք կա դրա համար։

Հարություն Բաղդասարյան․ Իրավաբանորեն, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Ըստ հայոց «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ աշխարհը և զբաղեցրել է ավելի, քան 15 000 կմ2 տարածք, որը բաժանված է եղել է 12 գավառի։ Արցախն Ադրբեջանին է տրվել ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ, իսկ  1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որը սկզբնապես սահմանակցել է Հայկական ԽՍՀ-ին, սակայն սահմանագծերի պարբերական փոփոխությունները (այդ թվում՝ Քարվաճառի և Լաչինի անջատումը) 20-ական թվականների ավարտին այն դարձրել են անկլավ։

Կովբյուրոյի որոշումն իրավունքի տեսանկյունից առոչինչ ակտ է, քանի որ մի չճանաչված երկիր (ՌՍՖՍՀ) իր կուսակցական մարմնի (ՌԿ(բ)կ) տեղական կազմակերպության (Կովբյուրոյի) միջոցով որոշում է մեկ այլ երկրի տարածքի կարգավիճակը: Ռուսաստանը, պարզապես, իրավունք չուներ այդպիսի որոշում կայացնելու, քանի որ մեկ տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ՌՍՖՍՀ և ՀՀ միջև կնքվել էր Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիրը, համաձայն որի 2-րդ կետի, «Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը զբաղեցվում էին խորհրդային զորքերով, մինչև նոր խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում»:

Այսինքն, Ռուսաստանն այդ տարածքները չէր ճանաչել որպես Ադրբեջանի մաս, հակառակ դեպքում,  պայմանագիրը կկնքեր ադրբեջանական ԽՍՀ հետ։ Տեսականորեն Արցախն Ադրբեջանի Հանրապետության կազմ է ընդգրկվել 1919 թ. օգոստոսի 22-ին, արցախահայության 7-րդ համագումարի որոշմամբ ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հաշտության պայմանագրով՝ մինչև Փարիզի համաժողովով այդ հարցի վերջնական լուծումը։ Սակայն, 1920 թ․ ապրիլի 22-ի ԱՀ 9-րդ համագումարի որոշմամբ չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի հետ պայմանագիրը, և Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, ինչը հաստատվել է նաև 1920թ. ապրիլի 25-ին Ազգային խորհրդի որոշմամբ։ Ու երբ ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ խորհրդայնացվել է Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չի եղել։

Արցախը Հայաստանի մաս կազմելու օգտին են խոսում մի շարք միջազգային-իրավական և ներպետական փաստաթղթեր։

Դրանցից են, դիցուք․

– 1920 թ. փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Սույն զեկույցում հստակեցվել են սահմանազատման սկզբունքները Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության միջեւ, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»;

– 1920 թ. ապրիլի 19-26 Սան Ռեմոյում տեղի ունեցած վեհաժողովի արդյունքներով կայացված համաձայնագիրը, որով հաստատվեցին նոր պետությունների՝ նույն թվում և՝ Հայաստանի սահմանները և իբրև այդպիսին՝ 1920 թ. մայիսի 11-ին ճանաչվեցին թուրքական օրինական կառավարության կողմից։

– 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ասոցացված ուժերի Գերագույն խորհրդի (բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից) որոշում-դիմումը ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով.

ա) ստանձնել Հայաստանի մանդատը,

բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

– Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվել է խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով;

  • (1920թ․ ապրիլի 23-ին ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ԱՄՆ Սենատում 1920 թ. մայիս 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցած Հայաստանի մանդատի քննարկումները հաստատում են, որ ԱՄՆ-ը փաստորեն (de facto) հայկական տարածքների նկատմամբ ճանաչել է ոչ թե Օսմանյան կայսրության, այլ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները) ;
  • 1920թ․ մայիսի 23-ի «Հայաստանի ներկայ տերիտորիայի չորս նահանգների սահմանների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի Հայաստանի չորրորդ՝ Սիւնեաց նահանգի մէջ մտնում էին «Զանգեզուրը եւ Ղարաբաղը՝ Վարանդան, Խաչենը, Գիւլիստանը, Դիզակը եւ Գանձակի գաւառի հայկական մասերը»;
  • 1920 թ. օգոստոսի 10-ի Սեւրի խաղաղության պայմանագիրը, որի 92-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի, միջեւ սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»;
  • 1920 թ.-ի նոյեմբերի 22-ի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» Իրավարար վճիռը, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ՝ ընդգրկելով Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները, որի մեջ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ, ընդգրկվել է 1920թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկները և զեկույցը»;
  • 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի որոշումը, որն իրենից ներկայացնում էր դիմում՝ Ադր․ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ն Ադր․ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայկ․ ԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելու մասին;
  • 1989 թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտումտեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարի որոշումը, որում նշված էր, որ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, Ինքնավար Մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան;

 

  • 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ ԱԽ համատեղ որոշումը, որի 3-րդ կետում նշված է․
  1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները;

 

  • 1990 թ․ փետրվարի 13-ի Հայաստանի դեռևս խորհրդային խորհրդարանի որոշումը, որում նշված է․ «ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումը, որի հետևանքով խախտվել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, բռնակցվել է Հայկական ԽՍՀ տարածքի մասը, և հայ ժողովուրդը բաժանվել երկու մասի, համարել օրինական ուժից զրկված, միջազգային իրավունքին հակասող և անօրինական»;

 

  • 1990 թ․ օգոստոսի 23-ի ՀՀ Անկախության Հռչակագիրը, որում նշված է․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը;

  • ՀՀ 1995թ․ հուլիսի 5-ի (2005թ․ նոյեմբերի 27-ի և 2015թ․ դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) Սահմանադրությունը, որի նախաբանում ներառված է այս դրույթը․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը;

 

  • 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագիրը, որում ասվում է, որ երկիրը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության (1918 մայիսի 27-1920 ապրիլի 28) իրավահաջորդը;
  • 1991թ․ հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտը, որի 1-ին հոդվածով Ադրբեջանը դատապարտում է 1920թ․ ռուսական 11-րդ կարմիր բանակի ներխուժումը և անկախ Ադրբեջանի անեքսիան, իսկ նույն ակտի 3-րդ հոդվածի համաձայն, ՍՍՀՄ կազմավորման մասին 1922թ․ դեկտեմբերի 30-ի պայմանագիրը համարում է առոչինչ՝ ընդունման պահից;

 

  • 1991 դեկտեմբերի 8-ի ԱՊՀ հիմնադիր պայմանագիրը և դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, որոնց մեջ նշված է․ «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»։ Դրան ավելացրած, որ Ադրբեջանը այդ հռչակագրերը ստորագրել է 1993թ․ սեպտեմբերի 24-ին, երբ Արցախն արդեն ամբողջությամբ ազատագրված էր իրենցից։ Բացի այդ, վերոգրյալ ակտերում նշված է նաև, որ կողմերը հրաժարվում են ուժ կիրառելուց և վեճերը լուծում են խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը թե 90-ական թվականներին, և թե 2020թ․ խախտել է այդ պայմանը։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից Ալմա-Աթայի հռչակագիրն իրավունքի աղբյուր չէ, քանի որ այն ստորագրող հանրապետությունները դեռևս ընդգրկված են եղել ԽՍՀՄ կազմում (ԽՍՀՄ-ը վերացել է 1991թ․ դեկտեմբերի 26-ին)։

 

  • 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիումտեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի լրացուցիչ նիստի ընթացքում որոշում կայացվեց կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաժողով ԵԱՀԽ-ի հովանու ներքո՝ շարունակական բանակցությունների համար հարթակ ստեղծելու նպատակով՝ հիմնվելով ԵԱՀԽ սկզբունքների, պարտավորությունների և դրույթների վրա: Համաժողովը նախատեսվում էր անցկացնել Մինսկում։

 

  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993   թվականին ընդունած չորս (822, 853, 874 և 884) բանաձևերը, որոնց մեջ ի թիվս այլնի՝ կոչ է արվել կողմերին «արդյունավետ և մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, և հարցի խաղաղ կարգավորումը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

Հիշատակածս որևէ փաստաթղթում չկա Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին դրույթ։

Այսօր Գազայում հինգ լրագրող է սպանվել

Օգոստոսի 25-ին Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։ Նրանք աշխատել են Reuters, NBC, Al Jazeera, AP և Quds Feed Network հեռուստաալիքներում։

Ռոյթերսը հայտնել է, որ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 լրագրող։ Իսրայելը մեղադրվում է Գազայում անկախ լրագրությանը խոչընդոտելու ցանկության մեջ։ Իսրայելի կառավարությունը հերքում է մեղադրանքները։

Նույնիսկ մեղադրյալներն ու դատախազները ծիծաղում են արքեպիսկոպոսների գործով դատի ժամանակ

Դատարանը բավարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների ներկայացրած երեք միջնորդությունները: Առաջին միջնորդությամբ փաստաբանները պահանջում են ներգրավել փորձագետների՝ պարզելու սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, թե՝ ոչ։

Փաստորեն, առանց փորձագետների ներգրավման, դժվար է այս ամենից գլուխ հանել։ Սա նշանակում է, որ նրանք, ում ուղղված էր ենթադրյալ կոչը, ևս պետք է փորձագետներ ներգրավեն՝ հասկանալու համար, թե ինչ էր փորձում համոզել արքեպիսկոպոսը նրանց անել։

Արքեպիսկոպոսների գործը Հայաստանի դատական ​​համակարգը հասցրել է այնպիսի ցածր կետի, որ նույնիսկ մեղադրյալներն ու մեղադրողներն են ծիծաղում լսումների ժամանակ։

Արցախի հակամարտությունը չի կարող լուծված համարվել, արցախցիների նկատմամբ հանցագործություն է կատարվել

Արցախի հակամարտությունը չի կարող լուծված համարվել, արցախցիների նկատմամբ հանցագործություն է կատարվել, Արցախի դեմ միջազգային իրավունքի լուրջ խախտում է տեղի ունեցել։ Դրա վերաբերյալ կան միջազգային լուրջ արձնագրումներ, օրինակ, Եվրախորհրդարանի կողմից։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններն չեն նշանակում, որ Արցախի հարցը դրանով կարգավորվել է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Հարցին, թե Արցախի հարցն օրակարգ բերելու ի՞նչ հնարավորություններ կան, Ղուկասյանը պատասխանեց․ «Հայ ժողովրդի միջազգային գործընկերներից, մասնավորապես, Ֆրանսիայից է կախված հարցի ապագան»։

Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Մինսկի խումբը կլուծարվի՞։ «Չեմ կարծում, որ դա մոտ ժամականերում կտեսնենք։ Հավանաբար դա կարող է լինել մի շարք պայմաններ կատարելուց հետո, այդ թվում՝ արցախցիների՝ ազատ եւ արժանապատիվ պայմաններում վերադարձի դեպքում։ Ենթադրում եմ, որ դեռ բարդ դիվանագիտական պայքար է ընթանալու»,- ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթն իրավական ուժ կունենա միայն ստորագրումից հետո։

«Նախաստորագրում նշանակում է, որ կողմերը չեն կարող հետագայում փաստաթղթի բովանդակությունը փոխել։ Ես գտնում եմ, որ խաղաղության պայմանագիրը պետք է ներառեր Արցախի հարցի կարգավորումը։ Այս տեսքով այդ պայմանագիրը, իհարկե, ամրապնդեց հրադադարը, բայց ոչ ավելին։ Այն չկարգավորեց որեւէ հարց, որն ակտուալ է տարածաշրջանի համար, հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի համար»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Փաշինյանը այլևս ժողովրդավարության մասին չի խոսում․ Թրամփը կջղայնանա

Մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ տեսությունները, որոնցով մեր երկիրն ապրել է սովորաբար, ձևավորվել են էլիտաների կողմից և ուսուցանվել է, մեղմ բառով ասած, հանրությանը: Այդ մասին օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք ապրում ենք մի ժամանակում, երբ հակառակն է տեղի ունենում. տեսությունները խմորվում են ժողովրդի գիտակցության մեջ, ժողովրդի ներկայացուցիչների կողմից ձևակերպվում են և իրականացվում: Եվ այս առումով շատ կարևոր է, որ այս պրոցեսի օրգանիկությունն ամբողջությամբ պահենք»,- ասել է նա:

Google-ը պնդում է, որ Փաշինյանը վերջին անգամ «ժողովրդավարություն» բառը արտաբերել է մի քանի ամիս առաջ։ Փաշինյանը, որը իշխանության է եկել ժողովրդավարության միջոցով 7 ժողովրդավարության դրոշի ներքո ՝ իրականացնում բռնաճնշումներ և սեփականության վերաբաշխում, դադարեց խոսել ժողովրդավարության մասին Թրամփի հետ «բարեկամանալուց» հետո։ Այժմ նա «ժողովրդի իշխանությունն» օգտագործում է միայն մեկ նպատակով՝ իր կամայական որոշումների մեղքը հասարակության վրա բարդելու։ «Քանի ժողովուրդը հեղափոխություն չի անում, ես ճիշտ եմ», – ասում է Փաշինյանը։ Հիմա էլ նա պնդում է, որ իր քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ինքը, այլ հասարակությունը՝ առանց «էլիտաների»։

 

Երեք ուղերձ Արցախի խորհրդարանից. խաղաղությունը չի կարող լինել մի ամբողջ ժողովրդի մատաղ անելու գնով

Օգոստոսի 20-ին հրապարակված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված Արցախի խորհրդարանի դիմումը պարունակում է կարևոր ուղերձներ, որոնք Հայաստանի ներկայիս քաղաքականությունը փորձում է “ջրել”։ Սա 2025 թվականի մայիսին Արցախի խորհրդարանի նախագահ ընտրված Աշոտ Դանիելյանի կողմից ստորագրված երրորդ կարևոր փաստաթուղթն է։

Հուլիսի 22-ին խորհրդարանի անունից նա շնորհակալություն հայտնեց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թվականի հուլիսի 18-ին միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին» բանաձևի համար։

«Արցախի իշխանությունների գործունեությանը խոչընդոտելու ֆոնին միջազգային կազմակերպությունների և պետությունների նման հիմնարար նախաձեռնությունները, որոնք հիմնված են մարդու իրավունքների գերակայության վրա, ձեռք են բերում հատուկ նշանակություն և արժեք», – նշվում է փաստաթղթում։

Հուլիսի 28-ին Արցախի խորհրդարանը արձագանքեց Բաքվի պաշտոնյաների հայտարարություններին՝ ընդգծելով, որ «Արցախի ժողովուրդը երբեք կամավոր չէր լքի իր հազարամյա հայրենիքը։ Տասնամսյա դաժան շրջափակումը և դրա աղետալի հետևանքները, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան ժողովրդին դրեցին հստակ ընտրության առաջ՝ հարկադիր տեղահանություն կամ ֆիզիկական ոչնչացում։ Սա է հենց այն «վերաինտեգրումը», որն առաջարկել է Ադրբեջանը՝ ենթակվել առանց իրավունքների, առանց անվտանգության, առանց գոյատևման երաշխիքների», – ասվում է փաստաթղթում։

Մինսկի խմբին ուղղված ուղերձում Արցախի խորհրդարանը կոչ է անում ԵԱՀԿ մասնակից պետություններին «անհրաժեշտության դեպքում օգտագործել վետոյի իրավունքը՝ Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար»։

«Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, եթե մի ամբողջ ժողովուրդ արմատախիլ է արվել իր պատմական հայրենիքից և մնում է զրկված իր անօտարելի իրավունքներից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես 1995 թվականի մարտի 23-ին հաստատված Մինսկի խմբի մանդատին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթին», – նշվում է ուղերձում։

Այն վերահաստատում է խաղաղ համակեցության, անվտանգությունն ու ինքնորոշումը ապահովող բանակցային կարգավորման հանձնառությունը։ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքները օրինականացնելու ցանկացած որոշում՝ հակամարտությունը լուծված համարելու համար, անջնջելի և արյունալի հետք կթողնի ԵԱՀԿ պատմության, հեղինակության և սկզբունքների վրա», – ասվում է ուղերձում։

Այս բոլոր փաստաթղթերը վկայում են այն մասին, որ արցախցի ժողովրդի հավաքական ձայնը դեռևս լեգիտիմ է հնչում և չի կարող անտեսվել միջազգային հանրության կողմից։ Այս ձայնը չի կարող լռեցվել Հայաստանի կառավարության մտադրություններով՝ արցախցի ժողովրդի իրավունքները բարձրաձայնելը որակելու որպես ռևանշիզմ կամ խաղաղության գործընթացին խոչընդոտ։ Նման հայտարարությունները կարող են նաև ցրել խոսույթների մշուշը, որը խեղաթյուրում է Արցախյան խնդրի էությունը և արցախցիների իրավունքները։

Արցախի խորհրդարանը և իրավասու անձինք պետք է մշտապես հիշեցնեն, որ ագրեսիայի և տեղահանության միջոցով ուժային «կարգավորումը» չի կարող օրինական համարվել։ Մի ամբողջ ժողովրդի իրավունքների խախտման գնով կնքված «խաղաղությունը» կդառնա միջազգային իրավունքի և անվտանգության ամբողջ համակարգի փլուզման նախադեպ։

Էրդողան․ Թրամփի ճանապարհը կկապի Թուրքիան Ռուսաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նա ասել է, որ դրա բացումը կմեծացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի տարածաշրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կընդլայնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար», – հավելել է Էրդողանը։

Փաստորեն, պարզվում է, որ «Թրամփի ճանապարհը», որը բոլորը գովազդում են որպես հակառուսական և որը իբր նախատեսված է Չինաստանը Եվրոպայի, Թուրքիան՝ Կենտրոնական Ասիայի հետ կապելու համար, իրականում Թուրքիան կկապի Ռուսաստանի հետ։

Օմբուդսմենի աջակցությամբ մի խումբ արցախցիներ ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։
Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն առողջական խնդիրների պատճառով օրեր անց մեկնել են արտերկիր՝ չստանալով իրենց հասանելիք կենսաթոշակները։
Վերադառնալով Հայաստան՝ նրանք ներկայացել են Միասնական սոցիալական ծառայություն՝ կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու համար, սակայն իրենց հայտնել են, որ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրանց տվյալներն արդեն առկա են։ Որոշ ժամանակ անց պարզել են, որ կենսաթոշակները բանկային քարտերին չեն փոխանցվել: Անձինք գրավոր դիմում են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացել են պատասխան, որ դիմումն անհրաժեշտ էր ներկայացնել սահմանված ժամկետում, ուստի կենսաթոշակը նշանակվելու է դիմելու ամսից։
 Պաշտպանը նշված խնդիրը հասցեավորել է պետական իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ համագործակցության շնորհիվ խնդիրը հասցեավորվել է, տրվել են համապատասխան լուծումներ և իրականացված հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեղահանված անձանց չվճարված կենսաթոշակները փոխանցվել են վերջիններիս:

Ի՞նչ են հասկանում խաղաղության տակ Հայաստանում, որը շրջապատված է ուրիշի հողեր տենչող հարևաններով

Ստեփանակերտ, Թումանյան փողոց, որն այլևս գոյություն չունի

1988-90-ական թվականներին, երբ ոչ ոք չէր կարող նույնիսկ պատկերացնել, որ ԽՍՀՄ-ն կփլուզվի, Հայաստանում միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ ի պաշտպանություն ազգային զարթոնքի և Արցախի իրավունքների: Հայաստանի բնակիչների մեկ այլ մասը կասկածանքով էր վերաբերվում սկսված Շարժմանը, և այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ազգային զարթոնքն ու իրավունքները պահանջում են անձնազոհություն, հատկապես Սումգայիթից, Բաքվից և Կիրովաբադից հետո, Հայաստանի շատ քաղաքացիներ կամ լքեցին երկիրը, կամ դադարեցին աջակցել ազգային նախաձեռնություններին:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ Բաքուն, Մոսկվայի և Անկարայի հետ համաձայնության գալով, պատրաստվում է վրեժխնդրության, Հայաստանում սկսվեց «ղարաբաղիզմի» դեմ թաքնված շարժում, որն այլևս կապվում էր ոչ թե ազգային իրավունքների, այլ պատերազմի և 18-ամյա տղաների զոհվելու  հետ:

Հենց այս ալիքի վրա տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի բենեֆիսը 2018 թվականին, երբ նա հայտարարեց «պարզած ձեռքերի» հեղափոխություն: Սկզբում խոսքը ներքին գործընթացներում բռնության չկիրառման մասին էր, բայց հետո պարզ դարձավ, որ այս գաղափարախոսությունը տարածվում է նաև արտաքին քաղաքականության վրա։ Մենք պատերազմ, դիմադրություն չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, ասում է Փաշինյանը։

Այս գաղափարախոսությունը Հայաստանում շատ կողմնակիցներ ունի, ովքեր ցանկանում են խաղաղության և ներդաշնակության մեջ ապրել հարևանների հետ։ Սակայն նրանք, ովքեր ստիպված են դիմադրել ցեղասպանությանը, նույնպես խաղաղություն էին ուզում իրենց հարևանների հետ։ Պարզապես խաղաղությունը կարող է տարբեր լինել։ Ալիևը «խաղաղություն» է անվանում 2020-23 թվականներից հետո Արցախում տեղի ունեցածը՝ օկուպացիա, ցեղասպանություն և տեղահանություն։ Ռուսները ևս ասում են, որ վերջապես խաղաղություն է տիրում Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ բարդ օպերացիայից հետո։

Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից և «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումից հետո «Հայկական խաղաղության տեսլականի» տարրեր սկսեցին տարածվել։

1․ Ռուսները փորձում են փոխել կառավարությունը Հայաստանում՝ կանխելու համար տարածաշրջանի ապաշրջափակումը: Չնայած ռուսները բացահայտորեն աջակցում են Փաշինյանին և Վաշինգտոնում ձեռք բերված «խաղաղությանը», կառավարամետ ապոլոգետները մի ամբողջ ֆանտազմոգորիա են մշակել այս թեզի հիման վրա: «Թրամփի ճանապարհը կլինի Ռուսաստանի դեմ», «եթե դեմ եք Հայաստանի հարավի անեքսիային, ապա կողմ եք ռուսական գաղութացմանը»՝ նման անհեթեթություններ են արտաբերում կառավարամետ ապոլոգետները:

2․ Ռուսաստանը դեմ էր Հայաստանի անկախությանը, այդ պատճառով էլ 1988 թվականին (չնայած այն ժամանակ դեռ ԽՍՀՄ կար) Մոսկվան հրահրեց Ղարաբաղյան շարժումը՝ կանխելու համար Հայաստանի անկախացումը, սա հենց ինքը՝ Փաշինյանն է ասում:

3․ Ռուսները միևնույն է կպատժեն և՛ Երևանին, և՛ Բաքվին, ասում են Հայաստանի ռուսամետ ուժերը՝ բորբոքելով «ռուս-ադրբեջանական» սկանդալը, մինչ Պուտինը շնորհավորում է Մեհրիբանին ծննդյան օրվա կապակցությամբ:

4․ Ալիևը զինվում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, դամը պահում է հայ գեներալ և պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Նրանցից ոչ մեկը չի խոսում Ռուսաստանի կոլոնիազացիայի իրավական հիմքի՝ Կարսի պայմանագրի մասին, որի համաձայն էլ Հայաստանն ունի իր ներկայիս սահմանը Թուրքիայի և Նախիջևանի հետ և չունի Բաթումի միջոցով ծով դուրս գալու հնարավորություն։

Ոչ ոք չի ասում, որ թե ինչ է հայերի համար խաղաղությունը։ Ալիևի համար խաղաղությունը հող է և իրավասություն նվաճված տարածքների նկատմամբ։ Մեր թշնամիները մտածում են միայն հողի մասին։ Իսկ  ի՞նչ են հասկանում խաղաղություն ասելով Հայաստանում, որը շրջապատված է հարևաններով, որոնք աչք են դրել ուրիշի հողի վրա։

Քանի դեռ հայերն ունեն հող, այդ հայտնի 29.8 հազար քառակուսի կիլոմետրը, խաղաղություն չի կարող լինել։ Եվ չի կարող լինել ինքնիշխան Հայաստան, քանի դեռ նրա սահմանները որոշվում են ռուս-թուրքական պայմանագրով։ 

Մեծ բլեֆ. «Զանգեզուրի միջանցքը» ոչ մեկին պետք չէ

Համաշխարհային մամուլը լծվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գովազդին, խելոք դեմքով  քննարկելով, թե որքան օգուտներ կբերի այն աշխարհին, ենթադրաբար՝ Ռուսաստանին և Իրանին ինադու։ Հայաստանի հարավի և հայ-իրանական սահմանի փաստացի անեքսիան գովաբանում են ինչպես իր կյանքն ապրած մի կույս աղջկա, որին բոլորը պարզապես փորձում են դիպչել։

Բազմափորձ լրագրողները ներկայացնում են որոշ թվեր, հեռանկարներ՝ առանց որևէ բան ասելու Հայաստանի համար օգուտների և այն մասին, թե ինչպես մինչև հիմա ոչ ոք չի մտածել համաշխարհային առևտուրը փրկող միջանցքը բացելու մասին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը, որը կառավարելու է ԱՄՆ-ը, կարող է դառնալ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղու մի մասը, եթե Վաշինգտոնը չսահմանափակի դրա օգտագործումը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյաների։

Վաշինգտոնի դիրքորոշումից է կախված, թե արդյոք խոշոր արտահանողները, այդ թվում՝ Չինաստանը, կկարողանան օգտվել առևտրային ուղուց։

Forbes ամսագրի տվյալներով՝ TRIPP-ը «կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից Կովկասով դեպի Թուրքիա և դրանից այն կողմ՝ աշխարհ տանող երթուղի, որն արդյունավետորեն կվերակենդանացնի հին Մետաքսի ճանապարհը, ինչը նշանակում է, որ հնարավոր է շրջանցել և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը»։

The Washington Diplomat-ը, վկայակոչելով Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուին, ասում է, որ «չնայած առաջնորդների ակնհայտ հանձնառությանը՝ երկարաժամկետ խաղաղությունը բարդ հարց է: Այն պահանջում է հանրային համաձայնություն և այնպիսի խոչընդոտների հաղթահարում, ինչպիսիք են սահմանադրական հնարավոր փոփոխությունները և հանրային լայն աջակցության անհրաժեշտությունը»:

Energy Intelligence-ը գրում է, որ որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են դնում նոր խոշոր նախագծի առևտրային կենսունակությունը՝ հաշվի առնելով Վրաստանի տարածքով անցնող առևտրային և էներգետիկ ուղիները, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Սեկուտան ասել է, որ, վերջին հաշվով, ադրբեջանական նավթի և գազի մատակարարումները Հայաստան կապահովեն Երևանին այլընտրանք Ռուսաստանի մենաշնորհին Հայաստանի էներգամատակարարման հարցում։ «Էներգետիկ հետևանքները կախված կլինեն ոչ այքան Ադրբեջանից, որքան դրանից, ինչ հնարավոր կլինի անել արևելքում», – ասել է նա։

Բաքուն և Անկարան ավելի բարձրաձայն են փորձում ձևացնել, թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Նրանք հայտարարում են դեպի Հայաստանի սահմաններ նոր երկաթուղիների կառուցման մասին՝ վստահ լինելով, որ շինարարությունը շուտով կսկսվի նաև Հայաստանում։

«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար», – հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Ասում են, 224 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը, որը Թուրքիան կկապի Ադրբեջանի հետ՝ Նախիջևանով, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին:

«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն աջակցում է Ադրբեջանի վերածմանը այդ միջանցքների հիմնական տարանցիկ օղակի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, Բաքվի միջազգային ծովային նավահանգստի, Աստարայի տերմինալի և ընդլայնվող վագոնների նավատորմի միջոցով։

Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի, որը Զանգեզուրի միջանցքի հիմնական տարրերից մեկն է, մինչև Հայաստանի Հանրապետության հետ պետական ​​սահմանը, գրում են Բաքվի թերթերը։ Այս 110.4 կմ երկարությամբ գիծը կմիանա TRIPP-ին Աղբենդ բնակավայրում։

Մինչդեռ, ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի պատասխանում մի քանի հարցերի.

1. Ե՞րբ կբացվի միջանցքը և արդյոք այն ընդհանրապես կբացվի՝ հաշվի առնելով առկա հակասությունները։
2. Ինչպե՞ս է իրականացվելու Իրանի և Հայաստանի միջև առևտուրը։
3. Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր Թուրքիա-Եվրոպա երկաթուղի, եթե կա Կարս-Թբիլիսի-Բաքու ճանապարհ, որը գործնականում չի գործում։
4. Ինչո՞ւ է անհրաժեշտ է նոր խողովակաշար Կասպից ծովից դեպի Սև ծով, եթե կա գազատար և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար։
5. Ինչպե՞ս է Բաքուն լցնելու նոր խողովակաշարերը, եթե հնարավոր չլինի կառուցել Տրանսկասպյան խողովակաշարը, որը թույլ կտա ստանալ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներ։
6. Ի՞նչ կփոխվի դրանից աշխարհաքաղաքականության մեջ, բացի Հայաստանի հարավի անեքսիայից։

Այս պարզ հարցերին պատասխաններ չկան, և անկողմնակալ փորձագետները, հիմնվելով դրա վրա, ասում են, որ ոչ մի միջանցք չի լինի, այն ոչ մեկին պետք չէ, դա մեծ բլռդ է, և ամեն ինչ պարզապես կավարտվի Հայաստանի հարավի անեքսիայով, իսկ լավագույն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ և Երրորդ Հանրապետության լուծարմամբ։ Այ դա բոլորի ցանկությունն է։

 

Ռուսական չարաճճի ինքնաթիռներ. ի՞նչ է կատարվում սարսափելի ՄիԳ-երի հետ

Շամշյանը հայտնում է, որ Հայաստանում ռուսական ՄիԳ-29-ը բախվել է երկաթե սյանը և ցանկապատին։

Դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ Արշակունյաց պողոտայում, որի պատճառով Էրեբունի օդանավակայանի երթևեկությունը խցանվել էր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի օդանավակայանից կործանիչի տեղափոխման ժամանակ։ Կոշտ միացման տարրի խափանման պատճառով ինքնաթիռը հետ է գլորվել։ Հրատարակության տվյալներով՝ ո՛չ ինքնաթիռը, ո՛չ էլ ցանկապատը լուրջ վնաս չեն կրել, ուստի տեղափոխման գործընթացը շարունակվել է։

Չարաճճի ռուսական ինքնաթիռները չենք կարողանում տեղը սթրվել։

2016 թվականի նոյեմբերի 13-ին «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրից թռիչք կատարած ռուսական ավիակիր ՄիԳ-29ԿՌ կործանիչը սողացել և ընկել է Միջերկրական ծովը։

Նույն թվականի դեկտեմբերի 5-ին Սու-33-ը վայրէջք է կատարել «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրի վրա Սիրիայի ափերի մոտ, սակայն խճճվել է մալուխների մեջ և գլորվել ծովը։

Հայտնի «Ադմիրալ Կուզնեցովը»՝ միակ ռուսական ավիակիրը