Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ “նոր բարձրունքներ” հոգևորականների դեմ պատերազմում

Քննչական կոմիտեն փակել է դռները փաստաբանների դիմաց, որոնք այստեղ են շտապել քահանաների պաշտպանության գործում ներգրավվելու համար։ «Վերջին 20 տարում սա աննախադեպ իրավիճակ է, նման բան չի եղել, երբ մենք նույնիսկ ընդհանուր բաժին չենք կարողանում մուտք գործել ու ներգրավելու վերաբերյալ դիմում ներկայացնել»,-ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Տեղեկացանք, որ հոգևորականները հիմա վկայի կարգավիճակում են»,-ասաց Ֆարմանյանը։

«Մի քանի ժամ է մենք Մկրտիչ սրբազանի գտնվելու տեղի մասին տեղյակ չենք»,-ասաց փաստաբանը։

Չի բացառվում, քանի որ “իրավապաշտպանությունը” Հայաստանում նոր բարձրունքների է հասել։ Պարզվել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Այս մասին նշեց «Իրզաեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրանք “ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Տեր Արամն իր խոսքում նշել է 2021-ին հավաքներին մասնակցելուն պարտադրելու մասին”:

“Այսօր էլ, որ ձերբակալությունները սկսեցին, մենք չգիտեինք, որ դա մեր հաղթրդման հիման վրա է, ընթացքում հասկացանք,- ասաց Իոաննիսյանը:

“Դանիել Իոաննիսյան, երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևո՞ւմ քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչու են հոգևորականներին զրկում պաշտպանության իրավունքից, փատաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել Քննչական կոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբանները նրա տեղը չգիտեն”։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են. ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով, գրել է Թաթոյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Բադալյանը  քննադատել է այն տպավորություն ստեղծելու փորձը, թե Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են Ադրբեջանի ցուցումով։

«Եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական և դրա քողի ներքո երկրի ներսում դավեր են նյութում, ապա նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», – ընդգծել է պատգամավորը։

Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանը՝ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի քրոջ որդին է։ Կա՞ արդյոք վտանգ, որ զարմիկին “պատանդ” կվերցնեն՝ Կաթողիկոսին հրաժարականի մղելու համար։  

Մոսկվան և Անկարան չեղյա՞լ են հայտարարել Կարսի պայմանագիրը

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը երեքշաբթի օրը կայացած Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։ Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2022 թվականի հունվարին։

Գալուզինը նաև նշել է, որ Ռուսաստանի առաջարկը՝ հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, մնում է ուժի մեջ։

«Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները», – նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նշանակալի և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։ Իր հերթին, Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նույնպես նշել է ռուսական դիվանագիտության ներդրումը կարգավորման գործընթացում՝ այն անվանելով «հատուկ»։

Ռուսաստանը և Թուրքիան, կարծես թե, չեն հայտարարել 2021 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի չեղարկման մասին: Ավելին, Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի առթիվ Էրդողանը պայմանագրի պատճենը նվիրեց այն ժամանակվա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին Մոսկվայում (նկարում): Մեդվեդևը պատասխանեց նվերով և վերահաստատեց Ռուսաստանի հավատարմությունը պայմանագրին։

2011 թվականին Էրդողանը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ դիրքորոշումը կշարունակի ամրապնդվել համատեղ քայլերի շնորհիվ: Նա նշանակալի անվանեց մարտի 16-ի ամսաթիվը: «90 տարի առաջ այս օրը ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագիրը (երկու երկրների կառավարություններն ճանաչված չէին միջազգային հանրության կողմից – խմբ.): Այս փաստաթուղթը դարձավ շրջադարձային պահ մեր պատմության մեջ: Մոսկվայի պայմանագրի շնորհիվ ճանաչվեցին մեր արևելյան սահմանները, իսկ Լոզանի պայմանագրի շնորհիվ՝ մեր արևմտյան սահմանները: Հետևաբար, Մոսկվայի պայմանագիրը շատ կարևոր իրավական փաստաթուղթ է, որը մեծ նշանակություն ունի մեզ համար միջազգային տեսանկյունից: Այս պայմանագիրը դրեց մեր բարեկամության և մեր գործընկերության հիմքերը: Եվ ես կցանկանայի այս պայմանագրի պատճենը նվիրել իմ սիրելի բարեկամ պարոն Մեդվեդևին», – ասաց Էրդողանը:

Մինչև 2021 թվականը պայմանագիրը կամ պետք է երկարաձգվեր ևս 25 տարով, կամ չեղյալ հայտարարվեր։  Սակայն Թուրքիան ու Ռուսաստանը կրկին համաձայնության եկան՝ արդեն նոր սահմանների և Հայաստանը վերացնելու շուրջ։ 2020 թվականի ընդդեմ Հայաստանի պատերազմը Արցախում այս համաձայնության առաջին փուլն էր։ Արցախի օկուպացիան, ռուսական զորքերի մուտքը և Ակնայում ռուս-թուրքական կենտրոնի ստեղծումը պետք է կանխեին Հայաստանի և այն ուժերի դիմադրությունը, որոնք չեն ճանաչում Կարսի պայմանագիրը և տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանումը։ Սակայն Հայաստանի կառավարությունն ամեն ինչ «ճիշտ» արեց՝ ոչ մի դիմադրություն։

Էրդողանը պատրաստվում է փոխել Թուրքիայի Սահմանադրությունը 2028 թվականին և հռչակել հանրապետություն ներկայիս սահմաններում՝ ինքնահռչակման հիման վրա՝ առանց Լոզանի և Կարսի պայմանագրերի։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Ալմա-Աթայի հռչակագրի» վերաբերյալ, Կարսի պայմանագրի մասին հիշատակելու տաբուն, անագե քարտեզը 29,800 քառակուսի մետր մակերեսով (սահմանված Կարսի անօրինական պայմանագրով)՝ առանց Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արարատի, Չորրորդ հանրապետություն կոչվածը՝ Հայաստանի կառավարության տուրքն է ռուս-թուրքական դավադրությանը։

1989 թվականին Հայաստանը փորձեց խզել այս 100-ամյա դավադրությունը՝ հայտարարելով Հայաստանի և Արցախի վերամիավորման և անկախ պետություն ստեղծելու մասին: Չորս տարի շարունակ Հայաստանը պաշտպանեց այս իրավունքը արյունալի պատերազմում, և միջազգային հանրությունը աջակցեց դրան: Միացյալ Նահանգները ընդունեց 907-րդ բանաձևը, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը, արգելեց զենքի վաճառքը հակամարտող երկրներին, 30 տարի նպաստեց բանակցություններին և երբեք կասկածի տակ չդրեց 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը։

Այժմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրով-Կալանտարովի տեղակալը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցմանը և դառնալ հարթակ Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համար:

Կան բոլոր հիմքերը հավատալու, որ հենց այդպես էլ կլինի, հաշվի առնելով, որ Պուտինը և Թրամփը ձեռք ձեռքի տված կառուցում են նոր աշխարհակարգ՝ առանց Հայաստանի և մի շարք այլ երկրների: Դրանից հետո Թուրքիան և Ռուսաստանը կարող են չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը:

Պատմություններ. ինչպես է Կապանը դարձել Արցախի փոքրիկ շարունակություն

2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափման ժամանակ Յուրիկն ու Բախշին նույնպես ստիպված եղան թողնել իրենց գյուղն ու այն ամենը, ինչ տարիներով կերտել էին։

Յուրիկը նախ գնաց Երևան՝ բարեկամների մոտ։ Մի քանի շաբաթ անց հասկացավ՝ մեծ քաղաքի աղմուկը, վարձերը և անծանոթ միջավայրը իրենը չեն։ Որոշեց գա Կապան, որտեղ եւ բարեկամ կար, եւ այն եզակի վայրերից է, որ հիշեցնում է Արցախը։ Կապանը, իր լեռներով ու բնությամբ, շատ նման է Արցախին։ Ահա թե ինչու այս վայրն իրենց համար դարձավ մի փոքրիկ շարունակություն Արցախի։

«Դուր գալու առաջին կետը մեր բարբառն էր․ էստեղ մարդիկ մեր պես են խոսում, լրիվ հասկանում ենք իրար։ Չենք «թարգմանոմ» լեզուն։ Մի քանի բառ կա, որ տարբեր ենք ասում, բայց մերն է, մեր շունչն ունի», – ասում է Յուրիկը։

Բախշին, ով տեղահանվել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից, Յուրիկի հետ նույն շինարարության վրա են աշխատում, այդպես են ծանոթացել, չնայած երկուսն էլ ապրում էին Մարտունու շրջանում։

Բախշին տրակտորիստ է եւ հողի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Ասում է՝ Կապանի բնությունը, որքան էլ հարազատ թվա, չի կարող փոխարինել հայրենի գյուղի դաշտերին։

«Շատ նման ա, բայց մեր բնությունը ոսկի էր։ Հողին դիպչում էիր՝ ոսկի էր դուրս գալիս։ Այստեղ չես զգում նույնը»։

Յուրիկը տարիներ շարունակ զբաղվել է գյուղատնտեսությամբ։ «Անասնապահություն, այգեգործություն՝ խաղողի մշակություն։ Իսկ հիմա չեմ կարող անգամ տաս արխ անել։ Գյուղում կուզեի ապրել, բայց երեխաները քաղաք են ուզում», – պատմում է նա։

Ամենից շատ կարոտում է իր խաղողի տեսակը․ «Կարդինալը չկա՝ ոչ դեղին է, ոչ կարմիր։ Իմ սրտի խաղողը չեմ գտնում»։

Բախշին, որը սեփական մեծ ագյու փոխարեն հիմա մի քանի քառակուսի մետր վարձակալած բնակարանում է ապրում, նեղությունների մոտ նշում է նաեւ դրական կողմերը՝ «Մի քանի ամսվա մեջ ոսկի հարևաններ ենք ձեռք բերել»։

Բախշին սկզբում ապրում էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, կատակում է՝ «տրակտորով ձուկ բռնել չի լինի»,- դրա համար տեղափոխվեց այնտեղ, որտեղ իր միակ հարստությունը՝ տրակտորը կարող է գումար աշխատել եւ ապրուստ ապահովել։

Նրանք այժմ վարձով են ապրում։ Տան վարձը 40-180 հազար դրամ է։ «Մենք 40 են տալիս, բայց տունը, որտեղ ապրում ենք՝ ամբողջությամբ դատարկ էր, ստիպված էնք ամեն ինչ գնել, միակ բանը, որ օգնություն ենք ստացել՝ լվացքի մեքենան է»,- ասում է Բախշին։

Տուն ունենալը երազանք է դարձել, իսկ հայրական տանն ապրելը՝ աղոթքի պես մի բան։ Հիմա սպասում են բնակարանային ծրագրերի իրականացմանը, Բախշին որոշել է՝ հենց Կապանում էլ կապրի, մինչեւ մի օր տան ճամփան բացվի, իսկ Յուրիկի երեխաները քաղաքում են ուզում ապրեն, որ աշխատեն։

Սակայն երկուսն էլ գիտեն՝ սիրտը մնում է այնտեղ, որտեղ գերեզմաններն են։ «Բոլորն էլ ուզում են իրենց ծննդավայրում ամփոփվեն։ Մենք էլ արդեն այն տարիքին ենք, որ գերեզմանի մասին ենք մտածում՝ անտեր թողած մեր գերեզմանների, որտեղ նաեւ մենք պետք է ամփոփվեինք», -ասում է Բախշին։

Յուրիկը լրացնում է՝ առանց ավել բառերի․ «53 տարի ապրել եմ այնտեղ։ Ասեմ ի՞նչը չեմ կարոտում՝ ամեն ինչ էլ կարոտում եմ»։

Հիմա նրանք շարունակում են ապրել Կապանում՝ Արցախին շատ մոտ։ Վստահ են, եթե տան դուռը բացվի, բոլորը ոտաբոբիկ են վազելու։

Մարիամ Սարգսյան

Հոգևորական է ձերբակալվել

«Ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին այս պահին ուղեկցում են Քննչական կոմիտե», – «Ազատությանը» փոխանցեց Մայր Աթոռի խոսնակ տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություներն ու խուզարկությունները դիտարկում է իշխանություն- եկեղեցի հակամարտության շրջանակում:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Վեհափառի քրոջ որդին է:

Թրամփ. Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ։ Դեռ ժամանակը չէ ավարտել ուկրաինական պատերազմը

«Լսե՛ք, ես շատ հիասթափված եմ, քանի որ Վլադիմիրի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք, հավանաբար, դեռ ունենք դրանք։ Նա պետք է կարգավորի այս պատերազմը։ Գիտեք, հենց հիմա Ռուսաստանում մարդիկ երկար հերթերում են կանգնած բենզինի համար։ <…> Եվ հանկարծ նրա տնտեսությունը կարող է փլուզվել», – ասաց Թրամփը։

Ուկրաինան շարունակում է հարձակվել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա, ինչն արդեն որոշակիորեն բենզինի պակաս է առաջացրել երկրում։ Սակայն, կարծես թե Ռուսաստանի եկամուտները կոմպեսացվում են ոսկու գների աննախադեպ աճով։

Դոնալդը, որը լավ հարաբերություններ ունի Վլադիմիրի հետ, պնդում է Ռուսաստանի դեմ տնտեսական, այլ ոչ թե ռազմական պատժամիջոցների վրա, Մոսկվան էլ լուռ շարունակում է իր ռազմական հարձակումը և կարող է ընդլայնել օկուպացիոն գոտին։

Երեկ Խարկովի մարզում ընդլայնվել է երեխաներ ունեցող ընտանիքների պարտադիր տարհանման գոտին։ Այս որոշումը կայացվել է Կուպյանսկի շրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։ Ռուսաստանը ակտիվորեն փորձում է գրավել Կուպյանսկը, և բնակիչների տարհանումը վկայում է իրավիճակի լրջության մասին։

Ռուսաստանը, ըստ երևույթին, պատրաստվում է նաև Օդեսայի վրա հարձակման։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Օդեսայում կստեղծվի քաղաքային ռազմական վարչակազմ։

Ռուսաստանի կողմից գրավված տարածքը դեռևս բավարար չէ Թրամփի համար՝ Ուկրաինայում «խաղաղություն բերելու» գործողություն սկսելու համար։ Անհրաժեշտ է լայնածավալ պատերազմ Եվրոպայում։ Թրամփը պատրաստվում է Ուկրաինային հանձնել «Տոմահավկ» հրթիռները, որոնց Ռուսաստանը կարող է պատասխանել միայն մարտավարական միջուկային հարվածով, օգտագործելով այն, բնականաբար, ոչ թե Ամերիկայի, այլ Եվրոպայի ուղղությամբ։

Եվրոպան ակտիվորեն դեմ է արտահայտում Ուկրաինայի տարածքի օկուպացիայի ճանաչմանը, հասկանալով, որ դա կբերի Եվրոպայում տարածքային բալանսի փլուզմանը։ Սակայն բոլորը հասկանում են, որ «Տոմահավկ»-ների օգտագործումը կհանգեցնի ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի։

Ցանկացած ելք Եվրոպայի համար հղի է մեծ տուրբուլենտությամբ, և Թրամփն ու Պուտինը ամեն քայլով բերում են դրան։

Դատարանը հետաձգեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննարկումը

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Շուրջ 8 ժամ տևեց Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։ Դատարանի բակում էին շարունակում մնալ հազարավոր քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Նա 122 օր է բանտում է։

Հայաստանը պարտվեց Իռլանդային 0։1 հաշվով և զրկվեց մի խաղացողից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում պարտվեց Իռլանդիայի հավաքականին 0:1 հաշվով։

52-րդ րոպեին վիճաբանությունում մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ Հայաստանի հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Գոլի հեղինակ 70-րդ րոպեին դարձավ «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը վերացնում է Հայաստանում նոր պատերազմի “էմբարգոն”

Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն, ասվում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դոութիի՝ Համայնքների պալատի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում կազմակերպված պատմական գագաթնաժողովից հետո, Մեծ Բրիտանիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի նկատմամբ զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումն այլևս կիրառելի չէ», – հայտարարել է բրիտանացի նախարարը։

Դոութին ընդգծել է, որ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի էմբարգոն այլևս արդիական չէ։

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում հանդիպել է ռազմական պաշտոնյաների հետ և քննարկել Հայաստանում բանակի բարեփոխումներին աջակցությունը և հայ զինվորականների համար նոր համազգեստի նախագծումը։

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Հայաստանում էր։ Երևանում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։ «Մենք հույս ունենք, որ այս ամբողջ գործընթացը կավարտվի ոչ ուշ, քան դեկտեմբերին», – ասաց նա։

Այսպիսով, Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի վրա դրված զենքի արգելքը, այլև բացում է նոր պատերազմի ճանապարհ։ Առանց ԵԱՀԿ վերահսկողության այս պատերազմը կվերածվի ցեղասպանության և Հայաստանի վերջի։

Մոտավորապես 2013 թվականից, երբ Պուտինը սկսեց իր երրորդ ժամկետը, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ անդամ է, սկսեց ակտիվորեն խախտել էմբարգոն և Ադրբեջանը լցրել հարձակողական զենքերով՝ դիտավորյալ թերմատակարարելով զենքը իր ՀԱՊԿ դաշնակից Հայաստանին։ Միևնույն ժամանակ, Իսրայելը, որը ԵԱՀԿ անդամ չէ, Բաքվի զինված ուժերը բարձրացրել է տեխնոլոգիական նոր մակարդակը, իսկ Իսրայելի ուղիղ ներգրավվածությունն արդեն իսկ ակնհայտ էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմում։

ԵԱՀԿ մյուս երկրները «ստերիլ» կերպով պահպանում էին էմբարգոն, բայց միայն Հայաստանի նկատմամբ, այդպիսով կանխորոշելով ապագա պատերազմի արդյունքը։

Այժմ, երբ էմբարգոն վերացվել է, Մեծ Բրիտանիան արդեն հայտարարում է ռազմական համագործակցության մասին, բայց քիչ հավանական է, որ դա անի Հայաստանի հետ, որը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում բանակը հզորացնելու հարցում։ ԱՄՆ-ից Հայաստանը պատրաստ է ստանալ միայն զինվորական համազգեստի մշակում և բարեփոխումների աջակցություն. քիչ հավանական է, որ զենք խնդրի։ Իսկ Բաքուն ոչնչի առաջ կանգ չի առնի իր բանակը հզորացնելու համար։

Թեհրանի մետրոյի նոր կայարանը կոչվել է «Աշնունյաց Կույս Մարիամ»՝ ի պատիվ մոտակա հայկական եկեղեցու

Թեհրանում բացում են նոր մետրոպոլիտենի կայարան՝ «Աշնունյաց Կույս Մարիամ»։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-երը, կայարանը կառուցվել է ի պատիվ Իրանի հայ քրիստոնեական համայնքի և տեղակայված է ընդամենը երկու րոպե քայլելու հեռավորության վրա՝ Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական տաճարից։

Սա էլ նոր ձև՞ է․ բա ո՞ւր են Արցախից եկած հայերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը տարօրինակ տեղեկություն է տարածել․  

Բելգիայի Թագուհի Մաթիլդան Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ուղեկցությամբ այցելել է «Առաքելություն Հայաստան Սոցիալական Ծառայություններ» կենտրոն։

​Կենտրոնում թագուհին հանդիպել է տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

Այցի ընթացքում քննարկվել են նաև փախստականների ինտեգրմանն ուղղված հարցերը։

Հայաստանի հանրապետությունում առնվազն 120 հազ․ ներքին տեղահանված հայ կա Արցախից, որոնց ՀՀ Կառավարությունը ոչ մի իրավական կարգավիճակ չի տալիս՝ ոչ փախստականի, որ ներքին տեղահանված անձանց։  

«Առաքելություն Հայաստան Սոցիալական Ծառայություններ» կենտրոնը օտարազգի փախստականներին է օժանդակում։ Իսկ 2020-2023 թթ․ պատերազմից հետո ՀՀ Կառավարությունն այդպես էլ չի ստեղծել Արցախից տեղահանված հայերի համար միասնական մարմին, որը կկարգավորեր արցախցիների հետ կապված հարցերը։ 

Բելգիայի թագուհին հավանաբար շատ է զարմացել․ բա ո՞ւր են Արցախից տեղահանվածները, գուցե, արդեն ապահովված են տներով, աշխատանքով, կամ դավադրաբար գերադասել են Ռուսաստան գնալ։ 

Չկա Արցախից ցեղասպանությունից փրկված հայեր, կան տարբեր ազգերի փախստականներ, որոնց այսուհետ ցույց են տալու արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին։ 

   

Եթե ԵԱՀԿ-ն այսպես խաբում է Մինսկի խմբի հարցով, նշանակում է՝ հարցը շատ լուրջ է

«Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը փաստ է, հայրենազուրկ են 150 հազար մարդիկ։ Եվ այս պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունները բացասական եմ գնահատում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի՝ Մինսկի խումբը լուծարելու հայտարարությանը եւ արցախցիների իրավունքների հարցն անտեսելուն։

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ չի կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հեշտությամբ են լուծարում, կան դիվանագիտական թիկունքային որոշումներ այս հարցի շուրջ։ «Առհասարակա ԵԱՀԿ պաշտոնյաներն ունեն ստանդարտ, պարտավոր են իրազեկել հանրությանը կարեւոր հարցերի շուրջ, ԵԱՀԿ ընդունած տարբեր փաստաթղթերում եւ բանաձեւերում այդ պարտավորությունն արձանագրված է։ Երբ այդպես ակնհայտ խախտում ու շրջանցում են այդ պարտավորությունները, նշանակում է, որ հարցը լուրջ է»,- նշեց Ղուկասյանը։

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ այսօրվա իրավիճակում ակնհայտ է, որ Արցախի հարցը ԱՄՆ, Ֆրանսիայի ու Եվրամիության ձեռքում է։ «Ինչպես իրենք կորոշեն այդ հարցը առաջ տանել, այդպես էլ կլինի։ Եթե որոշեն ճնշել Ադրբեջանին ու պահանջել ընդունել այն, ինչը Մինսկի խումբը մշակել էր տարիների ընթացքում, լուծումն այդպես կլինի, եթե կորոշեն այլ կերպ վարվել, կարծես թե այդ հարցում ազատություն ունեն, որովհետեւ հանրային ճնշումներ չկան։ Այդ դեպքում, իհարկե, կարող է պատմության մեջ գրանցվել ԵԱՀԿ-ի խոշոր անկումներից մեկը, երբ ինքն է գործիք դառնում։

Բայց մենք չպետք է մոռանանք, որ ԵԱՀԿ-ն 57 անդամ պետություն ունի, այդ թվում՝ ՌԴ-ն է։ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետեւանքով կոպիտ խախտել է ԵԱՀԿ հիմնադիր փաստաթուղթը՝ Հելսինկյան ավարտական ակտը։ Ադրբեջանը եւս խախտել է Հելսինկյան ակտը՝ Արցախում էթնիկ զտում անցկացնելով։ Կան Հելսինկյան ավարտական ակտը խախտող եւ դրան աջակից պետություններ, այդ թվում՝ Հայաստանի իշխանություններն աջակցում են այդ խախտումներին։ Եվ ԵԱՀԿ-ն դրա պատճառով գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որովհետեւ հավանաբար Արեւմուտքին այդքան էլ ձեռնտու չէ այդ կազմակերպությունը լուծարելու որոշումը։ Այսինքն՝ քաղաքական լուրջ խնդիրներ կան, որոնք հրապարակային չեն քննարկվում։ Բայց այդ խնդիրները կան՝ ի՞նչ անել ԵԱՀԿ-ի հետ՝ լուծարե՞լ, ինչպես Մինսկի խումբը, թե՞ փորձել պահպանել, բայց ի՞նչ անել Հելսինկյան ավարտական ակտը խախտող պետությունների՝ Ադրբջանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ մյուսների հետ»,- ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե արցախցիները պետք է ինտեգրվեն եւ իրենց կյանքը շարունակեն Հայաստանում, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Դա Ադրբեջանի թեզն է։ Հայաստանի իշխանությունները կրկնում են Ադրբեջանի բոլոր նարատիվները, դրանք տարածում են մեր հնարության մեջ։ Նրանք այսօր հանդիսանում են Իլհամ Ալիեւի քարոզչական ներկայացուցիչները Հայաստանում»։

Ռոզա Հովհաննիսյան

Սերիական մարդասպան. Հայաստանը վտանգավոր է դառնում

Shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ պարզվում է, Արամուսում ամուսնական զույգի սպանած տղամարդը որսորդական հրացանով Զովաշենում ևս երկու մարդու է սպանել։

Կայքի տվյալներով՝ տղամարդը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտերով անցնող ճանապարհին կրակոցներով սպանել է Զովունիում գրանցված 46-ամյա Վահե Մարտիրոսյանին և Երևանում գրանցված 44-ամյա Մարինե Հայրապետյանին։ Զոհերը մահացել են դեպքի վայրում։

Makaryan news-ի փոխանցմամբ՝ Արամուսում գազարի դաշտում զույգին կրակելուց հետո նա մեքենայով գնացել է Զովաշեն գյուղ, որտեղ տաղավարի մոտ կայանված Audi է տեսել, որի ներսում կին և տղամարդ են եղել։

Կասկածվում է, որ հրաձիգը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն տղամարդը հրաժարվել է։ Հրաձիգը կրակել է նրանց վրա, ապա մեքենայով փախել։

Հանցագործը հետագայում հայտնաբերվել է նույն Audi-ի մեջ՝ զինված։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ հարազատները դեպքի մասին իմացել են միայն մեկ օր անց, երբ զույգին որոնելիս նրանց մարմինները հայտնաբերվել են տաղավարում։

Հոկտեմբերի 12-ին ոստիկանները հայտնաբերել և վնասազերծել են Կոտայքի մարզի Արամուս գյուղում ամուսնական զույգի սպանության մեջ կասկածվողին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կասկածյալը այդ առավոտյան վիճաբանել է հարևանների հետ։ Այնուհետև նա իմացել է, որ զույգը դուրս է եկել տնից և գնացել Արամուս գյուղի դաշտում գազար հավաքելու։ Զինված հրազենով՝ նա մոտեցել է նրանց և կատարել իր կեղտոտ արարքը, նախքան փախչելը։