Լուսանկարները՝ Արսեն Աղաջանյանի
Լուսանկարները՝ Արսեն Աղաջանյանի
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։
Մնում է ընտրություններն էլ հայտարարել “իշխանությունը զավթելու” անօրեն գործընթաց, և ամեն ինչ տեղը կմտնի։
Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրման, եթե ոչ՝ արդեն արված», – ասել է Թրամփը։
Թրամփի հայտարարությունը այն փաստի արդյունքն է, որ բոլոր կողմերին, որոնք նախկինում դեմ էին նման «հրաշքին», ստացվեց համոզել, նույնիսկ շահագրգռել։ Փաստորեն, ոչ մի կողմ չառարկեց իբր ամերիկյան, բայց իրականում ռուս-թուրքական ծրագրին՝ գրավել Հայաստանի հարավը՝ միաժամանակ ձևականորեն պահպանելով ՀՀ ինքնիշխանությունը։ Ավելին, ակնհայտ է, որ «ինքնիշխանությունը» կպահպանվի մինչև հաջորդ ընտրությունները և Սահմանադրության փոփոխությունները Հայաստանում, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության ղեկին, մինչև Հայաստանը խաղաղ կերպով քայքայվի։
Աշխարհում չկան ուժեր, որոնք կարող են դեմ լինել դրան. Ռուսաստանը և Թուրքիան համակարգված կերպով իրականացնում են Կարսի պայմանագրից դուրս գալու իրենց ծրագիրը, ԵՄ-ն հաշվարկում է առասպելական տնտեսական օգուտները, մնում էր Իրանը, բայց նրան ևս առաջարկվեցին որոշակի բոնուսներ։ Միացյալ Նահանգները, անկասկած, ստացավ իրավունքը Հայաստանի ընդերքի նկատմամբ՝ Ամուլսարը կհաստատի։ Այսպիսով, Թրամփը կարող է ասել իր սիրելի արտահայտությունը. գործարքը կնքվեց։
Հուլիսի 21-ից Հայաստանը կծածկվի տաք արևադարձային օդային զանգվածներով, ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գարիկ Սուրենյանը։
Հարավից ներթափանցող օդային հոսանքների հետևանքով Արարատյան դաշտում, Սյունիքի ցածրադիր գոտիներում և Երևանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։
Ցերեկը, հատկապես ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, շոգը կարող է հասնել +38-40 աստիճանի։
Առաջիկա հինգ օրերին այս շրջաններում կանխատեսվում է հրդեհավտանգության բարձր աստիճան։
Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը:
Step1.am-ը այս հարցով զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մամլո հաղորդակցության պատախանատու Արամ Կեւորկյանի հետ։
«Այս բանաձերը երկար ամիսների պատրաստվել է, նախապատրաստական աշխատանք էր կատարվել տարվա սկզբից։ Ապրիլին Բելգիայի խորհրդանի արտաքին հարցերի հանձնաժողովը լսումներ էր անցկացրել, որին մասնակցել էին նաեւ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ֆրանսիայում Արցախի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը եւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Պարոն Կարապետյանն իրավիճակը երկար ներկայացրեց ներկայացուցիչներին եւ նրանց հարցերին պատասխանեց։ Շատ բուռն հարցուպատասխան տեղի ունեցավ, եւ պարոն Կարապետյանը կարողացավ մանրամասն ներկայացնել իրավիճակը։ Դրա հիման վրա կետեր ավելացվեցին այս բանաձեւի մեջ։ Օրինակ՝ ավելացված կարեւոր կետերից մեկը արցախահայության վերադարձի իրավունքի մասին կետն է»,- ասաց նա։
Կեւորկյանը նշեց, որ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, նրանց հիմնարար իրավունքների եւ արդարադատության հասանելիության հարցը եւս առանցքային քննարկվող հարցերից մեկն է եղել։ Նա ասաց, որ շեշտել են՝ Ադրբեջանի գործիչների քայլերը պետք է դատապարտվեն։ Եվ Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների համար եւս դա կարեւոր կետերից մեկն է։
«Բանաձեւի լավ կետերից մեկն այն է, որ Հայաստանը չէ, որ չի ուզում խաղաղություն, այլ Ադրբեջանն է եւ Ալիեւի քայլերն են։ Այսօր մեզ համար կարեւոր է, որ իրենք հասկանան՝ խաղաղությունը խախտվում է Ալիեւի քայլերի պատճառով»,- նշեց նա։
Արամ Կեւորկյանը, անդրադառնալով արցախցիների վերադարձի վերաբերյալ կետին եւ հարցին, թե ի՞նչ է շեշատադրվում, ինչպե՞ս պետք է ապահովվի արցախցիների վերադարձը, ասաց․ «Բանաձեւի մեջ նշված է, որ Ադրբեջանը պետք է արտոնի արցախահայության վերադառնալու իրավունքը։ Բայց միաժամանակ բանաձեւը թելադրում է Բելգիայի կառավարությանը՝ մասնակցելու Ադրբեջանի վրա համաշխարհային ճնշում գործադրելուն։ Այս բանաձեւը կառավարության համար ուղեցույց է, թե իրենց արտաքին գործունեությունը Հայաստանի եւ արցախահայության հանդեպ ինչպես պետք է լինի»։
Բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների՝ «արեւմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։
Արամ Կեւորկյանի խոսքով՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ապրիլի սկզբին տեղի ունեցած լսումներից մեկ շաբաթ անց՝ ապրիլի 8-ին լսումներ են անցկացվել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հավասարության սկզբունքը պահպանելու համար։
«Ադրբեջանցիները շատ վատ ձեւով վարվեցին, գոռում էին ներկայացուցիչների վրա եւ այլն։ Եվ քանի որ Գասպար Կարապետյանը մեկ շաբաթ առաջ նշել էր, որ այդ «արեւմտյան Ադրբեջանը» վտանգ է Հայաստանի ինքնավարության համար, ներկայացուցիչները հարց ուղղեցին Ադրբեջանի դեսպան Սադիկովին։ Լսումների վիդեոն կա, Սադիկովը քարտեզի վրա Սյունիքի շրջանը ցույց տվեց, ասաց՝ երբ մենք ասում ենք «արեւմտյան Ադրբեջան», սա է, Սյունիքը ցույց տվեց։ Դա շատ գեշ տպավորություն թողեց բելգիացիների վրա, որովհետեւ հասկացան, որ դա սպառնալիք է։ Եվ շատ խստորեն մի քանի կետով նշել են, որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ ինքնավարությունը պետք է պաշտպանվի, եւ Ադրբեջանը պետք է դադարեցնի այս ագրեսիվ ու ռազմական գործողությունները»,- մանրամասնեց նա։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչ հետեւանք կարող է ունենալ այս բանաձեւն Ադրբեջանի համար։ Գործնականում այն կկիրառվի՞։ Նա ասաց, որ բանաձեւի կետերից մեկն էլ այն է, որ Հայաստանի եւ Բելգիայի միջեւ հարաբերությունները բարելավվեն ու ամրանան։ «Այս բանաձեւն ուղեցույց է կառավարության համար, թե իրենց ապագա գործունեությունը Հայաստանի հետ ինչպես շարունակեն։ Բելգիայի բանաձեւերն այդպես են, թե իրենք ինչ են թելադրում կառավարությանը, նաեւ Եվրոպական միության մակարդակով ինչ են թելադրում։ Եվ այդ բանաձեւի մեջ նշված է, որ Բելգիայի ներկայացուցիչները, ինչպես որդեգրել է Եվրախորհրդարանը, Եվրոպական միության մեջ պետք է աշխատեն՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի մի քանի ղեկավարների վրա։ Օրինակ՝ այս մեկը ուղիղ որոշում է, որ խորհրդարանը պարտավորություն է դնում կառավարության վրա»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան
Ստորև ներկայացնում եմ ռուսալեզու բացառիկ փաստաթուղթ, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Ազգային ժողով ներկայացնելու և ընդունելու պահանջով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը, ով հրապարակել է այդ փասթաթղթի լուսանկարը։
Նա, մասնավորապես, գրել է. «Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։

Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, հայտարարել են, որ կոմունիկացիաների ցանկացած ապաշրջափակում տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հիման վրա։ Հայտարարվել է, որ դա վերաբերում է և՛ վերահսկողությանը, և՛ սահմանային գործողություններին։ Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով այն հրապարակումները, թե Հայաստանով անցնող ճանապարհի կառավարումը հանձնվելու է ամերիկացիներին։
Ըստ նրա, հայկական պետությունը չի ասել, որ ճանապարհի կառավարումը հանձնում է ԱՄՆ-ին։
«Իսկ ենթադրությունների հիման վրա չենք կարող կարծիք հայտնել։
Կոմունիկացիաների ապաշրջափակման մասով մեր դիրքորոշումը հստակ է։ Ցանկացած ապաշրջափակում պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պահպանման հիման վրա։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրությունն է»,- նշել է դեսպանը։
Մինչ աշխարհը պայքարում է ոչ ռուսական էներգակիրների մատակարարման համար՝ գլոբալ լարվածության սրման ֆոնին, կարո՞ղ է արդյոք հայկական հողերի 43 կիլոմետրանոց հատվածը լինել ԱՄՆ-ի խելացի քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ: ԱՄՆ-ի համարձակ առաջարկը՝ վարձակալելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով, խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, բայց վտանգում է Կովկասում նոր սառը պատերազմի թեժ կետ բռնկել: Ահա թե ինչ է գրում Forbes-ը։
«Միացյալ Նահանգները հայտնվել է բարձր խաղադրույքներով դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է հիմնարար կերպով փոխել Եվրասիայում էներգիայի հոսքերը։ Այս նախաձեռնությունը արտացոլում է ԱՄՆ-ի ավելի լայն նկրտումները՝ շահագործելու Հարավային Կովկասում հազվագյուտ իշխանության վակուումը, որը պատմականորեն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածաշրջան է, բայց այժմ հասուն է իշխանության վերաբաշխման համար, այն բանից հետո, երբ Մոսկվան չկարողացավ պաշտպանել իր դաշնակից Հայաստանին Ադրբեջանի վճռական հարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին։
Չնայած 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրով տեղակայված ռուս խաղաղապահների առկայությանը, Մոսկվան չկարողացավ միջամտել 2023 թվականի սեպտեմբերին, ինչը հանգեցրեց 100,000 էթնիկ հայերի տեղահանմանը Ղարաբաղից։
Կովկասի բանակցությունների ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն առաջ է քաշել միջանցքի միջազգային վերահսկողության առաջարկներ՝ հիմնվելով այնպիսի նախադեպերի վրա, ինչպիսիք են Պանամայի ջրանցքը և Սառը պատերազմի Բեռլինի միջանցքները։
Համաշխարհային բանկի մոդելավորումը ենթադրում է, որ միջանցքը կարող է տարեկան առևտրի ծավալները մինչև 2027 թվականը մեծացնել 50-100 միլիարդ դոլարով: Այս աճը պայմանավորված կլինի լոգիստիկայի զգալի բարելավումներով. Bloomberg-ի 2025 թվականի մայիսի տվյալները ենթադրում են, որ այս երթուղին կարող է Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ փոխադրման ժամանակը կրճատել 12-15 օրով՝ համեմատած առկա երթուղիների հետ։
Հիմնական խնդիրը անհաշտ դիրքորոշումներն են. Ադրբեջանը պահանջում է անարգել միջանցք, մինչդեռ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել ինքնիշխանությունը։
Քննադատները զգուշացնում են երկարաժամկետ բացասական հետևանքների հնարավոր ռիսկի մասին։
Իրանը կկանգնի իր տարանցիկ դերի 20-30%-ը կորցնելու հեռանկարի առջև՝ խաթարելով կարևորագույն առևտրային երթուղիները, այդ թվում՝ ամեն տարի Կենտրոնական Ասիա ուղևորվող 43,000 թուրքական բեռնատարները: Ռուսաստանը կկանգնի տասնամյակի ընթացքում 10-20 միլիարդ դոլարի եկամտի հնարավոր կորստի և եվրոպական էներգետիկ շուկաներում իր ազդեցության 10-15%-ով նվազման առջև։
Մինչդեռ, Չինաստանը հույս ունի, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը մինչև 2030 թվականը կավելացնի 20-30 միլիարդ դոլար՝ կապի բարելավման միջոցով: Սակայն միջանցքը կարող է Թուրքիան վերածել կարևորագույն էներգետիկ կենտրոնի՝ թյուրքալեզու պետություններին ուղիղ մուտքով, հնարավոր է՝ մինչև 2030 թվականը տարեկան 10-15 միլիարդ դոլարի տարանցիկ եկամուտներ ապահովելով։
Դեռևս կան զգալի ռիսկեր Հայաստանով անցնող միջանցքի նախագծի շուրջ, և դիտորդները գնահատում են բանակցությունների 60% հավանականությունը, որ այն կդադարի, ինչը կարող է նախագիծը հետաձգել 12-18 ամսով: Այս մասին գրում է ևս Forbes-ը։
«Կանադական CSIS-ի վերլուծությունը հաջողության հավանականությունը գնահատում է ընդամենը 40-50%՝ նույնիսկ ՄԱԿ-ի երաշխիքներով, քանի որ նախագիծը խոցելի է Հայաստանի կողմից վետոյի համար՝ ինքնիշխանության նկատմամբ ենթադրյալ ոտնձգության պատճառով։
Հաջողությունը ցույց կտա Վաշինգտոնի կարողությունը գտնելու լուծումներ, որոնք կհակազդեն մրցակիցների ազդեցությանը՝ միաժամանակ սպասարկելով իրական տնտեսական շահերը: Ձախողումը կարող է ազդել ԱՄՆ-ի՝ վիճելի տարածաշրջաններում իրավիճակի վրա ազդելու կարողության թուլացման վրա։
Նախագիծը նաև կփորձարկի, թե արդյոք տնտեսական խթանները կարող են հաղթահարել պատմական դժգոհությունները: Հայաստանի համար ԵՄ զարգացման 2.5 միլիարդ դոլարի հնարավոր հասանելիությունը ստեղծում է փոխզիջման ուժեղ խթաններ, բայց միայն այն դեպքում, եթե ինքնիշխանության հարցերը պատշաճ կերպով հաշվի առնվեն։
Համաշխարհային բանկը գնահատում է պոտենցիալ բեռնափոխադրման հզորությունը 11 միլիոն տոննա, ինչը հիմնարար կերպով կփոխի եվրասիական լոգիստիկան: Այնուամենայնիվ, այս ձեռքբերումը կախված է Հայաստանի զգայունությունը հաշվի առնելու և միջազգային աջակցությունը պահպանելու կարողությունից», – գրում է հրատարակությունը։
Կալինինգրադի մարզը բոլոր կողմերից շրջապատված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով, և Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է «ջնջել այն քարտեզից անհավանական ժամանակում և ավելի արագ, քան մենք երբևէ կարողացել ենք անել»։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահոն, որի խոսքերը մեջբերել է Defense News-ը հինգշաբթի՝ հուլիսի 17-ին։
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած ԱՄՆ բանակային ասոցիացիայի LandEuro առաջին համաժողովում Դոնահոն ներկայացրել է «Զսպում արևելյան թևում» նոր ծրագիր՝ դաշինքի շրջանակներում ցամաքային կարողությունները ամրապնդելու և ռազմաարդյունաբերական համատեղելիությունն ապահովելու համար։
Սա ներառում է դաշնակից համակարգերի ստանդարտացում, հրթիռային կայանքների օգտագործման հնարավորություն և գործողությունների համակարգում՝ շեշտը դնելով ամպային տեխնոլոգիաների վրա։
Ժամանակն է, որ WhatsApp-ը պատրաստվի դուրս գալ ռուսական շուկայից, ասել է Պետդումայի տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անտոն Գորելկինը։
Նրա խոսքով՝ «Մետա»-ին պատկանող մեսենջերը, որի գործունեությունը Ռուսաստանում ճանաչվել է որպես ծայրահեղական և արգելված, «շատ հավանական է, որ կներառվի ոչ բարեկամ երկրներից սահմանափակումների ենթակա ծրագրային ապահովման ցանկում»։ Կառավարությունը այս ցանկը մշակում է նախագահի հանձնարարությամբ։
«Վիճակագրության համաձայն՝ WhatsApp-ն այժմ ամեն օր օգտագործվում է մեր քաղաքացիների 68%-ի կողմից, իսկ Telegram-ը երկրորդ տեղում է՝ օրական հասանելիության առումով՝ 55%-ով», – նշել է Գորելկինը։ Նա հավելել է, որ ազգային մեսենջերը WhatsApp-ի բաժնի հավակնորդ կլինի։