Արցախցի փոքր կազմով ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծրագրում չպետք է տարբերակում լինի

«Արցախցի փոքր կազմով ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծրագրում չպետք է տարբերակում լինի, աջակցությունը պետք է հատկացվի բոլոր ընտանիքներին, մեր առաջարկությունը դրան էր վերաբերում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի գործիչ, «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ» Գագիկ Ավանեսյանը՝ անդրադառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծին։ https://step1.am/blog/2025/11/15/40594/

Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

 Նախագծի նպատակն է ստեղծել տեղահանված ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում ծրագրով առաջարկվող աջակցության փոխարեն կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը։

 Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:

Գագիկ Ավանեսյանը նշեց, որ «Արցախիցների իրավունքների պաշտպանության խորհուրդը» կառավարությանն առաջարկել էր կամ փոքր կազմով արցախցի բոլոր ընտանիքների համար դրամական աջակցության տարբերակը կիրառել, կամ էլ սերտիֆիկատի ֆիքսված գումար սահմանել, որի շրջանակներում մարդիկ կկարողանան բնակարան գնել։ Այնպես, ինչպես դա արվել է Արցախից բռնի տեղահանված վերաբնակիչների դեպքում 2020 թվականի պատերազմից հետո։

«Բայց այս նախագծում իրենց շեշտադրել են հաշմանդամություն ունենալը կամ տարեց լինելը, ինչն անընդունելի է, հիմա եթե մարդը հաշմանդամ կամ տարեց չէ, ի՞նչ է անելու։ Այդ տարբերակումը պետք է հանեն, մեր առաջարկությունները փոքր կազմով բոլոր ընտանիքներին էին վերաբերում, ֆիլտրեր չպետք է լինեն։ Այո, այս որոշումը մի մասի խնդիրները լուծում է, ինչպես ասում են՝ այն, որ փորձում են մի բան փոխել, դա արդեն լավ է, բայց անընդունելի է, որ տարբերակում են դրել»,- ասաց նա։

Ըստ կառավարության նախագծի՝ ստացվում է, որ երկու անձից բաղկացած ընտանիքում, եթե յուրաքանչյուր անդամ 50 տարեկան է, չի կարող օգտվել այս ծրագրից, քանի որ նրանց գումարային տարիքը 100 է լինում, իսկ ըստ նախագծի՝ գումարային տարիքը պետք է լինի 115 եւ ավելի, որպեսզի ծրագրի շահառու լինեն։ Գագիկ Ավանեսյանը հարցադրում է անում․ «Ինչու 50 տարեկան անձը երիտասարդ է համարվո՞ւմ, այդ մարդիկ ի՞նչ են անելու, որտե՞ղ պետք է աշխատանք գտնեն կամ ինչպե՞ս գտնեն։ Սա անընդունելի է»։

Ավանեսյանը նաեւ նշեց, որ նախկինում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հաշմանդամություն ունեցողների համար առաձին առաջարկություն էր ներկայացրել կառավարությանը։ «Մենք առաջարկել էինք սերտիֆիկատը տալու ժամանակ միավոր հաշվել, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդկանց սպասարկելու համար լրացուցիչ մակերես է պետք։ Մեր առաջարկությունները ամբողջությամբ չեն ընդունել, փորձում են ցույց տալ, որ մարդասիրական որոշում են ընդունել։ Հա, բան չունեմ ասելու, սա մարդասիրական քայլ է, բայց հարց է ծագում՝ բա մնացա՞ծը»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

«Վատ ռուսներ» Երևանի և Վաշինգտոնի ներկայացումը կարող է միայն մեկ արդյունք ունենալ

Երևանում Աղոթքի նախաճաշը անուղղակիորեն բացահայտեց կապը Հայաստանի կառավարության կողմից Արցախից հրաժարվելու և ակտիվորեն խթանվող «խաղաղության գործընթացի», եկեղեցու նկատմամբ հալածանքների և «Տաշիր Գրուպի» կողմից Հայկական Էլեկտրական Ցանցը շահագործելու լիցենզիայի հնարավոր չեղարկման միջև։

Աղոթքի նախաճաշի մասնակիցները, լրագրողների հետ զրուցելով, բացահայտեցին այս կապի էությունը, որի մասին, ըստ երևույթին, անձամբ լսել էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչներից։

Մասնավորապես, պարզվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության վրա կառավարության հարձակումները բխում են Եկեղեցու կողմից միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների և Արցախի պատմական ժառանգության պաշտպանությունից։ Այսպիսով, նախաճաշի մասնակիցների խոսքով, Եկեղեցին, իբր, խոչընդոտում է կառավարության «խաղաղության» քաղաքականությանը և Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին։ Կառավարությունը ցանկանում է, որ Եկեղեցին հրաժարվի Արցախում իր սեփականության նկատմամբ պահանջներից (որը ներառում է հարյուրից ավելի եկեղեցիներ) և դառնա «կառավարության գործակալ»՝ Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» վերածելու գործում։

Միևնույն ժամանակ, մասնակիցները նշում են, որ Հայաստանի կառավարությունը մեղադրում է Հայ եկեղեցուն Հայաստանում «ռուսական գործակալ» լինելու մեջ, և չնայած դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա, կառավարությունը ցանկանում է զրկել Եկեղեցուն ռուսական օրակարգը առաջ մղելու հնարավորությունից։

Այս մանիպուլյացիան չի դիմանում որևէ քննադատության և կարող է փլուզվել միայն մեկ հարցից. արդյո՞ք Ռուսաստանն է դրդում պաշտպանել Արցախի ժողովրդի և Արցախում հայկական ժառանգությունը, որի մեջ մեղադրվում է Եկեղեցին։

Մի՞թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը Պուտինի միջնորդությամբ չէր։ Մի՞թե Պուտինը առաջինը չէր, որ «ճանաչեց», որ Ռուսաստանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս։ Մի՞թե Մոսկվան չէր, որ մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մի՞թե ռուսական զորքերը չէին արգելում «օտարերկրացիներին», այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին, մուտք գործել Արցախ 2020-2023 թթ․։ Մի՞թե Մոսկվան առաջինը չէր, որ ողջունեց Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը։

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ոչ մի տարաձայնություն չկա ո՛չ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» պայմանների, ո՛չ էլ թյուրքական միջանցքի ներքո Հայաստանի հարավի օտարման վերաբերյալ՝ դա կլինի Պուտինի, թե Թրամփի հովանու ներքո։ Կան նույնիսկ կասկածներ, որ Վաշինգտոնը, Բաքուն և Մոսկվան կհամաձայնվեն ավելի սերտ համագործակցության. օրինակ՝ «Ռուսական երկաթուղիները» երկաթուղի կկառուցեն Իրան-Հայաստան սահմանի երկայնքով, իսկ ռուս սահմանապահները կպահպանեն նոր միջանցքը։

Ու՞մ շահերն են հետապնդում Երևանը, Մոսկվան և Վաշինգտոնը, «վատ ռուսների» այս թատրոնը բեմադրելով, իբր Մոսկվան Եկեղեցու և իրենց գործարարների (Սամվել Կարապետյան) միջոցով խոչընդոտում են «խաղաղությանը» և «Թրամփի ճանապարհին»։ Այս խաղաղությունը ենթադրում է ոչ միայն ռուս-թուրքական պայմանագրերով Հայաստանից խլված այլ տարածքներից վերջնական հրաժարում՝ Արցախից, Նախիջևանից, Կարսից, այլև հրաժարում բուն Հայաստանի Հանրապետությունից՝ Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մշուշոտ հեռանկարով։

Հայաստանում տաքացումը կսկսվի նոյեմբերի 17-ին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 17-ին ամբողջ Հայաստանում սպասվում է տաքացման միտում։
Նոյեմբերի 17-ից 21-ը տեղումներ չեն սպասվում։ Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում նույնպես տեղումներ չեն սպասվում։ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 16°C-ի։
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ Հայաստանում տաք եղանակը կպահպանվի մինչև ամսվա վերջ։

Մասիսի նոր քաղաքապետը խոստանում է շարունակել աջակցել արցախցիներին

«Դավիթ Համբարձումյան» դաշինքն այսօր Մասիսի քաղաքապետ ընտրեց Նորայր Հակոբյանին։ Նա համայնքապետի առաջին տեղակալն էր, Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո կատարում էր համայնքի ղեկավարի պարտականությունները։

Հայտնի է, որ Մասիս համայնքում տեղակայված են մեծ թվով արցախցիներ։ Նորայր Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակելու են լուծել Մասիսում տեղակայված արցախցի ընտանիքների խնդիրները։

«Մենք մեր ծրագրերը արել ենք, անելու ենք եւ պետք է անենք։ Մենք ունենք մի շարք ծրագրեր Դավիթ Համբարձումյանի կողմից նախաձեռնված, որոնք պետք է նպաստեն, որ արցախահայության բարբառային կենտրոն պետք է ունենք, պետք է ունենանք արցախցիների հավաքման կետ, որտեղ նրանք իրենց առօրյան կկարողանան անցկացնել միասին, մտքեր փոխանակել։ Եվ ամենակարեւորը՝ մենք պետք է ունենանք այնպիսի տեղեր, որտեղ պետք է ապրեն ու խոսեն Արցախի յուրաքանչյուր բնակավայրի բարբառով»,- ասաց նա։

Թրամփը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ բիզնես ունեցող բոլոր երկրների նկատմամբ

Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր «խիստ պատժամիջոցների կենթարկվի», – հայտարարել է Թրամփը։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Հանրապետական ​​կուսակցությունը պատրաստում է օրինագիծ, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկրի նկատմամբ։

Այս օրինագիծը ԱՄՆ-ին լիազորություն կտա մինչև 500% մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք գնում են ռուսական էներգիա և ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային։

«Ինչպես գիտեք, ես եմ առաջարկել սա [պատժամիջոցները – խմբագրի նշում], ուստի Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների», – կիրակի օրը ասել է Թրամփը։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Սենատը հետաձգեց այս օրինագծի քննարկումը «մինչև Պուտինի հանդիպումը Թրամփի հետ», – հաղորդել է Bloomberg-ը։

Հրապարակման համաձայն՝ պատժամիջոցները հիմնականում կանդրադառնան Չինաստանի և Հնդկաստանի վրա։ Թրամփը հավելել է, որ այս ցանկին կարող է ավելացվել նաև Իրանը։

Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ Սենատը մեկ ամսվա ընթացքում կքվեարկի այս օրինագծի շուրջ։

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «Լուկոյլի», «Ռոսնեֆտի» և դրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ «Դոժդ»-ի փորձագետը այս պատժամիջոցները անվանել է պատերազմի սկզբից ի վեր ամենաարդյունավետը։ Նոյեմբերի 14-ին հաղորդվեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասեցրել է «Լուկոյլի» դեմ պատժամիջոցների մի մասը՝ ընկերությանը ժամանակ տալով վաճառելու իր արտասահմանյան ակտիվները, հաղորդում է «Դոժդը»։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ներկայումս գտնվում է Հայաստանում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները՝ «Թրամփի ճանապարհի» և տարածաշրջանում «խաղաղության գործընթացի» համատեքստում։ Արդյո՞ք ԱՄՆ նոր պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա, որը գրեթե բացառապես Ռուսաստանից է ստանում իր գազը, ինչպես նաև իր բենզինի մեծ մասը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ Հուքերի այցի նպատակն է «առաջ մղել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականը»։

«Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,- հայտնում է դեսպանատունը։

Հուքերի այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։

Բենզալցակայանի պայթյունից տուժածները երկու տարի սպասում են աջակցության

Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից անցել է ավելի քան երկու տարի, սակայն ողբերգության զոհերի և տուժածների ընտանիքները դեռևս կարգավիճակ չունեն։ Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, մոտ 300-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներեն ստացել, իսկ ևս 22-ը համարվում են անհետ կորած։ Անհամար է տուժածների թիվը, ովքեր այդպես էլ չեն կարողացել վերադառնալ բնականոն կյանքի։

Վերջերս Ազգային ժողովում Հայաստանի 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները չեն կարող համարվել «սովորական վթարի» զոհ։ Նրա խոսքով՝ քննարկվում է հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը, սակայն դեռևս հստակ ժամկետներ չեն որոշվել։

Միևնույն ժամանակ, Արցախի բնակչության այս կատեգորիայի սոցիալական վիճակը օրեցօր վատթարանում է։ Ողբերգության հետևանքով շատ ընտանիքներ կորցրել են իրենց հիմնական կերակրողներին։ Այժմ նրանք հայտնվել են անհույս վիճակում և հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնել։

Պայթյունից տուժածները չեն կարողանում վճարել տան համար չափազանց բարձր վարձավճարը, իսկ արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը չնչին գումարներ է առաջարկում, ինչը դժվարացնում է նույնիսկ մեծ ընտանիքների համար բնակարանի ձեռքբերման գործընթացը, առավել ևս՝ փոքր ընտանիքների համար։

Շուշիից ծնված Աշոտ Բեգլարյանն ավարտել է Արցախի պետական ​​համալսարանի նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը։ Արցախի պաշտպանության բանակում ծառայությունն ավարտելուց հետո նա մեկնել է Ռուսաստան։ Հեռանալուց որոշ ժամանակ անց իմացել է մոր հիվանդության մասին և վերադարձել հայրենիք։

2022 թվականին Աշոտն ամուսնացել է, և շուտով ծնվել է նրա գեղեցիկ դուստր։ Աշոտը հետագայում միացել է Պաշտպանության բանակին՝ նվիրվելով հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Աշոտը մասնակցել է Արցախյան երեք պատերազմների։

Շուշիի կորստից հետո Աշոտը և նրա ընտանիքը տեղափոխվել են Ստեփանակերտ և կառուցել նոր տուն։

Սեպտեմբերի 19-ը Աշոտին զրկել է հայրենի հողում ապրելու և ստեղծագործելու երազանքից։ Ինչպես մյուս արցախցիները, նա հասկացել է, որ այլ ելք չկա և ստիպված է լքել Արցախը՝ իր ընտանիքը փրկելու համար։ Նա վառելիքի պակաս ուներ, և սեպտեմբերի 25-ին, ինչպես իր հարյուրավոր հայրենակիցներ, նա ողբերգության մեջ հայտնվեց։

Աշոտը հիշում է, թե ինչպես է այդ վայրը, վերածված դժոխքի, խժռել իր մոտ կանգնածների կյանքը։ Նա կարծում էր, որ փախուստ չկա. շուրջը ամեն ինչ կրակի մեջ էր, և սարսափելի ճիչերի ձայնը արձագանքում էր նրա ականջներում։ Այդ պահին նա տեսավ իր փոքրիկ դստեր հայացքը և կնոջ աղերսանքը. «Դու պետք է ողջ մնաս, դու իրավունք չունես…»։

Նա հավաքեց իր ուժերը, վերցրեց իր առջև գետնին ընկած երկաթե մի բան և, այրելով ձեռքերը, ինչ-որ կերպ դուրս պրծավ կրակից։ Նրա հագուստը ամբողջությամբ այրվել էր։ Նույնիսկ այդ պահին նա փորձեց օգնել իր կողքին անօգնական ճչացող կնոջը։ Այնուհետև, լսելով փրկարարների ձայները, Աշոտը քայլեց դեպի նրանց։

Մոտենալով փրկարարներին, Աշոտը կարծեց, թե սարսափն ավարտվել է, բայց հետո նրա վիճակը արագորեն վատացավ։

Արցախում առաջին բուժօգնություն ստանալուց հետո Աշոտին տեղափոխեցին Հայաստան, որտեղ նա բուժում ստացավ Ազգային այրվածքաբանական կենտրոնում։ Ծանր այրվածքների պատճառով ոտքն ու ձերքերի մատները ստիպված եղան անդամահատել։

«Այս պահին ես և իմ ընտանիքը Աշտարակում վարձակալում ենք բնակարան՝ 100,000 դրամով։ Իմ հաշմանդամության կենսաթոշակը կազմում է ընդամենը 60,000 դրամ, չնայած ես մարտական ​​վետերան եմ, և կարծում եմ, որ այն պետք է շատ ավելի բարձր լինի։ Մենք չենք կարողանում վճարել կոմունալ ծառայությունների համար, հատկապես ձմռանը, ինչը նշանակում է, որ շուտով ստիպված կլինենք տեղափոխվել ավելի փոքր բնակարան»։

Մեր ընտանիքը բաղկացած է չորս հոգուց։ Քանի որ մենք փոքր ընտանիք ենք, բնակարան գնելու համար հատկացված միջոցները բավարար չեն՝ իրական գների հետ անհամապատասխանության պատճառով։ Այս գումարով բնակարան գտնել հնարավոր չէ նույնիսկ մարզերում, առավել ևս՝ Երևանում։ Միևնույն ժամանակ, ես կարիք ունեմ կանոնավոր բժշկական օգնության և վերականգնողական բուժման։ Վերականգնողական կենտրոնների մեծ մասը գտնվում է մայրաքաղաքում, և հեռավոր շրջաններից դրանց հասնելը դժվար և թանկ կլինի։ Ստեղծված պայմաններում լրացուցիչ վարկ վերցնելը նույնպես անիրատեսական է, քանի որ իմ եկամուտը չի համապատասխանում բանկի պահանջներին։

Հետևաբար, ես նույնիսկ չեմ մտածել անձնագիրս փոխելու մասին։ Ինչպես շատ արցախցիներ, մենք շատ հույս ունենք և սպասում ենք բնակարանային ծրագրի փոփոխություններին, որպեսզի բոլորը կարողանան գնել տուն և ապրել այնտեղ, որտեղ իրենց է հարմար», – Step1.am-ին ասաց Աշոտը։

Արսեն Աղաջանյան

Հայաստանի հավաքականն ավարտեց 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլը

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը Պորտուգալիայի նկատմամբ արտագնա խաղում կրած ծանր պարտությամբ (1-9):

Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը:

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը F խմբում չորրորդ՝ վերջին տեղում: Նրանք կարողացան վաստակել ընդամենը երեք միավոր՝ տանը 2-1 հաշվով հաղթելով Իռլանդիային, խփել երեք գոլ և բաց թողնել 19 գոլ:

Փաշինյանը նշել է Վաղարշապատի “ճակատամարտի” անխուսափելի հետևանքները

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանի են անցնում երեք ուժեր՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և Մայր Հայաստան» կուսակցությունը։ ՔՊ – 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ, «Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Այսպիսով, Վաղարշապատի “ճակատամարտում” հաղթեց ՔՊ-ն։

Ղաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց կուսակցական ընկերներին և նշեց “հաղթանակի” հետևանքները․

ՔՊ-ի ընտրությունը հաստատում է, որ “խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է”, աներկբա աջակցություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը, նոր լիցք է “Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին”, սա «Քաղաքացիական պայմանագրի»՝  2026 թվականի համապետական ընտրություններում հաղթանակի նախերգանքն է։

1-3 անդամներից բաղկացած ընտանիքները դեմ են նախագծին. սա ծաղր է

Օրերս սոցիալական հարթակներում լայն տարածում է գտել արցախցիների բնակապահովման վերաբերյալ նոր նախագծի մասին տեղեկությունը։ Ըստ սոցիալական ցանցերում շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով, սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին բավարարող, սակայն ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրի լուծման տարբերակն ընտրած 1-3 անդամներից բաղկացած ընտանիքներին: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:

Սոցիալական հարթակներում արցախցիներն իրենց մտահոգություններն ու բողոքներն են հայտնում, միաժամանակ այն շրջանառվող նախագիծը համարում հերթական ծաղր բռնի տեղահանված, տուն ու տեղ կորցրած արցախահայության նկատմամբ։

Լաուրա Բարսեղյանը բռնի տեղահանված է, զոհված զինծառայողի մայր, 2֊րդ խմբի անժամկետ հաշմանդամ։ Կառավարության կողմից բնակապահովման ծրագրի մեջ փոփոխություն իրականացնելու մասին նախագծի վերաբերյալ  հաշմանդամություն ունեցող անձը և իր ընտանիքը բացասական կարծիքի են։  Լաուրա Բարսեղյանը դեռևս 1983 թվականից է ունեցել սեփականության իրավունքով անշարժ գույք, որը 2023 թվականին մնացել է թշնամու տիրապետության տակ։ Նշված փոփոխությամբ հաշմանդամություն ունեցող անձի բնակապահովման խնդիրը չի լուծվում, սա ծաղր է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։

Տեղահանված կինը նշում է, որ դեմ է բնակապահովման ծրագրում նախատեսվող փոփոխությանը և ավելի արդյունավետ կլինի, որ կառավարությունը կորցված անշարժ գույքի փոխահատուցման որոշում ընդունի՝ առանց որևէ նախապայմանների։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Եկեղեցին “մեղավոր է”, պաշտպանելով Արցախը և լինեկով ՌԴ “գործակալ”․ Աղոթքի իմաստը

Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևորականության հետապնդումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Աղոթքի նախաճաշ էր հրավիրել Երևանում, որի ընթացքում պարզվել էր, որ Եկեղեցին, ըստ էության, «խոչընդոտում» է խաղաղության գործընթացը։ Նշվել է, որ Եկեղեցին պաշտպանում է Արցախը, ինչը կարող է վտանգել խաղաղության գործընթացը և Հայաստանի գոյությունը։ Ավելին, նշվել է, որ Եկեղեցին Ռուսաստանի ազդեցության գործակալ է, ինչը նույնպես խոչընդոտում է «խաղաղությանը»։

Եկեղեցու հետապնդման իմաստն, ըստ էության, կայանում է նրանում, որ այն ենթարկվի կառավարության կողմից իրականացվող «խաղաղության քաղաքականությանը», որը ենթադրում է հրաժարում Արցախից և ազգային իրավունքներից։

Անդրադառնալով փետրվարին Միացյալ Նահանգներում կայացած աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարին և նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշերի միջև։

«Ես կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է Փաշինյանը, հիշատակելով, որ ԱՄՆ-ում նախաճաշին մասնակցել է փոխնախագահ Վենսի հետ:

Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, Հայ կաթոլիկ, Հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, Ասորական, Ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնել են, որ Աղոթքի նախաճաշին “կարճ ժամանակով ներկա է եղել եպիսկոպոսներից մեկը”: Մասնակիցներից շուրջ երկու տասնյակը սակայն ցանկացել են հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, բայց այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բախվում գոյության սպառնալիքի, մամուլի ասուլիսում հայտնել է  կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները։

Նրա խոսքով՝ CSI-ն առաջին անգամ ներգրավվել է հայկական հարցերում 1990-ականների սկզբին։

«Մենք ճանապարհորդել ենք լեդի Քոքսի հետ, որը շատ մարդկանց էր ճանաչում այստեղ՝ Հայաստանում»,- նշել է իրավապաշտպանը։

Ինչպես ընդգծել է Էյբները, Լեռնային Ղարաբաղում կրոնական զտումներից հետո Հայաստանն է այժմ կանգնած գոյության սպառնալիքի առաջ։

«Նա ստիպված էր գնալ զիջումների զիջումների հետեւից։ Խնդիրը հանրապետության առջեւ է կանգնած հիմա, երբ Ղարաբաղին վերջ է տրված։ Սակայն զիջումներից մեկը, որը պետք է արվի, դա խաղաղության պայմաններից մեկն է, այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին, որը պատմականորեն համերաշխ է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, պետք է դադարեցնի անել դա։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ եկեղեցին, այլ ինստիտուտները, բայց հատկապես եկեղեցին, որը հայ քրիստոնեական հավատի, ինչպես նաեւ ազգի հենարանն էր, երբ պետություն չկար, ենթարկվում են ճնշման, որն ստիպում է նրանց պարզապես ծառայել պետությանը, դառնալ նրա գործակալը»,- ընդգծել է Էյբները։

“Ես չեմ կարող պատկերացնել Արցախը Ադրբեջանի կազմում։ Որովհետեւ դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն։ Եվ մենք ամեն ջանք, ամեն գործ պիտի ներդնենք, որպեսզի կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իր իրավունքը”։ Այսպիսի հայտարարությամբ հանդես էր եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Նրա առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր “Կրոնական Ազատություն հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում” խորագրով միջազգային համաժողով։ Այդ միջոցառման ընթացքում Վեհափառը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։

Նախաճաշի հրավիրյալ՝ «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփն ահազանգել է, որ Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի, եկեղեցու ավելի քան 20 աջակցի, իր կազմակերպությունը թույլտվություն է խնդրել այցելելու նրանց: «Սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են», – հայտարարել է Վելդքամփը:

Ավելի վաղ, Հայաստանի մայրաքաղաքում «աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ կոչ էին արել երկրի ղեկավարությանը ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: Այս կոչով հանդես եկողների թվում էին հայազգի ամերիկացի եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը և «Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդկամպը:

Հայ եկեղեցուն «ռուսական ազդեցության գործակալ» լինելու մեղադրանքները անհիմն են, ըստ Ջոել Վելդկամպի:

Նա անընդունելի է համարել հակառակորդների վրա ճնշումը՝ «Ռուսաստանի հետ համագործակցության» պատրվակով, ինչպես նաև անընդունելի է կառավարության միջամտությունը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկի գործերին:

Մինչ այժմ Հայաստանում ոչ ոք ապացույցներ չի ներկայացրել, որ Եկեղեցին «ռուսական ազդեցության գործակալ» է, ընդգծեց Վելդկամպը:

Առաջարկվում է բնակարանային աջակցություն արցախցիների որոշ խմբերի

E-draft կայքում տեղադրվել է ՀՀ Կառավարության որոշման մի նախագիծ, որը ենթադրում է բնակարանային վարձի փոխհատուցում արցախցի որոշ ընտանիքների համար։

Այն նախաեսում է․

1) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառում.

2) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգ։

  1. Սույն որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից:
Ինչպես հայտնում է Նորություններ Արցախից էջը, նախագիծը առաջարկում է աջակցություն ցուցաբերել այն տեղահանված ընտանիքներին, որոնք գրանցված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում, բայց չեն ստացել կամ հրաժարվել են բնակարան կամ տուն գնում կամ կառուցում կատարելու համար նախատեսված վկայագրից։ Օգնության ստացողներ կարող են դառնալ 1–3 անդամներից բաղկացած այն ընտանիքները, որոնք ներառում են բացառապես անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ խոր կամ ծանր ֆունկցիոնալ սահմանափակումներով, կամ 60 տարեկան և ավելի անձանց։
Օգնություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որոնց տարիքի չափորոշիչները համապատասխանում են սահմանված պահանջներին՝ երկու անդամների տարիքի գումարը կազմում է 115 և ավելի տարի, իսկ երեք անդամների դեպքում՝ 175 և ավելի տարի։
Ըստ նախագծի՝ վարձի համար աջակցությունը նախատեսվում է տրամադրել 120 ամիսների ընթացքում։ Ամսական աջակցությունը սահմանվելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 000 դրամի չափով։