Հուշագիր «Լիարժեք կյանք» ՀԿ- ի և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի միջև

  • 12:57 26.01.2024

Ստորագրվել է հուշագիր «Լիարժեք կյանք» ՀԿ- ի և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի միջև՝ համագործակցության և փոխգործակցության մասին։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է Ստեփանակերտում 1998թ. սեպտեմբերին Վարդան Թադևոսյանի նախաձեռնությամբ և Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի աջակցությամբ։ Ավելի քան քառորդ դար կենտրոնի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվել են վերականգնողական ծառայություններ։ Կատարված վիթխարի աշխատանքը հնարավոր է դարձել անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և պարոն Թադևոսյանի մեծ նվիրումի շնորհիվ։
Շարունակելով տարիների համագործակցությունը, ստորագրված հուշագրի շրջանակներում կողմերը մտադիր են համատեղ ուժերով նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների զորեղացմանը՝ Հայաստանում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մասնակցության խթանմանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը, անկախ և արժանապատիվ կյանք վարելու համար համագործակցության և ջանքերի միավորման միջոցով։
f