Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի «Բերդ» հրատարակության գլխավոր խմբագիր Կարինե Բախշիյանը։
«Գյուղաբնակները շարունակում են տպագիր լուրեր կարդալ։ Նրանց համար ինտերնետը մնում էր անհասանելի։ Ուստի, չնայած շրջափակմանը, ես փորձեցի չընդհատել թերթի տպագրությունը և տարածել այն։ Շրջափակման վերջին ամիսներին մենք՝ խմբագրակազմով, դա արել ենք մեր միջոցների հաշվին։ Հրատարակչությունից առաքում, բնակավայրերում բաշխումը կազմակերպեցինք ինքներս՝ մեր ընկերների միջոցով, քանի որ գիտեինք, որ թերթին սպասում են»։
Բախշիյանն ասաց, որ թերթի վերջին հրատարակությունը լույս է տեսել 2023 թվականի հունիսին։ Տպարանում այլեւս հումք չկար։
«Հայաստան արտաքսվելուց հետո արցախյան գրեթե բոլոր թերթերը՝ տպագիր և էլեկտրոնային, դադարեցին աշխատել։ Ինձ սկսեցին զանգել մարդիկ՝ մեր ասկերացիները։ Նրանք պատմեցին իրենց պատմությունները, պարզապես կիսվեցին իրենց փորձով: Ես հասկացա, որ մարդկանց ինչ-որ բան է պետք Ասկերանի հետ կապ պահպանելու համար։ Սկսեցի թարմացնել “Բերդի” էջը սոցիալական ցանցում։ Դիտումներն ու ակնարկները ցույց տվեցին, որ սա ճիշտ որոշում էր, նույնիսկ եթե ես կամավոր հիմունքներով աշխատեմ»:
«Բերդի» գլխավոր խմբագիրը կարծում է, որ անհրաժեշտ է անել հնարավորը, որպեսզի արցախյան լրատվամիջոցները վերսկսեն աշխատանքը, հատկապես՝ շրջանային։ Սա անհրաժեշտ է ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլեւ հենց ղեկավարներին։ Բախշյանը չի բացառում, որ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով սոցիալական ցանցում Բերդի էջը կդադարի աշխատել, և դա դժվար կլինի մարդկանց բացատրել։
«Հիմա ամեն ինչ դնում ենք մեր էջում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։ Տեղադրում ենք նաև մարդկային պատմություններ։ Հիշեցնում ենք մեզ համար կարևոր ամսաթվերի և իրադարձությունների մասին: Պատահում է, որ ասկերանցիներն իրենք են զանգում ու խնդրում ինչ-որ բան հրապարակել։ Ամենատարբեր թեմաներով»։
«Իշխանությունները պետք է կապ պահպանեն իրենց ժողովրդի հետ, իսկ մամուլը լավագույն միջոցն է։ Իհարկե, եթե մեր ղեկավարները մարդկանց ասելու բան ունենան»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: