Ուժ, շնորհ, ամրություն. աղջկա հոբբին` խառը մենամարտեր

  • 18:54 05.02.2024

Ուժային մարզումներ, ռազմավարություն ռինգում, հաղթանակների և պարտությունների պատմություններ:

Թագուհի Խոնդկարյանն իր համար ընտրել է Ռեյնա կեղծանունը: Նրա սիրելի հոբբին մարտեր առանց կանոնների սպորտաձևն է: Մանկուց է զբաղվում սպորտով և չի պատկերացնում իր կյանքն առանց սպորտի:

Սկզբից զբաղվում էր ձյուդոյով, հետո` սանդա-ուշույով: Այստեղ հաջողվել է երկու անգամ նվաճել չեմպիոնի կոչում:

Վերջում հասկացավ, որ իր տեղը խառը մենամարտերն են: Եղան կարծրատիպային կարծիքներ, որ աղջիկը չի կարող այդ սպորտաձևով զբաղվել: “Սակայն ես, հաշվի չառնելով այդ կարծիքները, շարունակեցի մարզումները, ինչի համար շնորհակալ եմ իմ մայրիկին: Նա ինձ շատ քաջալերեց և ոգեշնչեց: Հիմա պատրաստվում եմ մրցույթների, հուսով եմ կկարողանամ այս սպորտաձևում մեծ հաղթանակներ գրանցել և Հայաստանի դրոշը բարձր պահել”, ասել է Թագուհին:

Տաթև Ազիզյան

f