Արմեն Հայրապետյանին Արցախում շատերն են ճանաչում: Իր հաջողության, ոգեշնչման հետաքրքրաշարժ պատմությունը կերտել է 23 տարվա անխոնջ աշխատանքով, նվիրումով և բազում հաղթանակներով:
Խառը մենամարտերը հենց այն մարտարվեստն է, որտեղ կայացել է Արցախի չեմպիոնը: Դա մի երկար, իրադարձություններով լի ճանապարհորդություն էր` մշտական կատարելագործում, նվիրվածություն արվեստին, տիտղոսների նվաճում:
Արցախի լեռների ստվերում մեծացած Արմեն Հայրապետյանը միշտ հաղթական բարձրացրել է Արցախի դրոշը:
Ծննդավայրի կորստից հետո պետք էր վերագտնել վճռականությունը և նորից վերսկսել պայքարը: Ներկայումս Արմեն Հայրապետյանը սկսել է զարգացնել իր կարիերան Հայաստանում, քանի որ նոր բարձունքներ գրավելու ուժն ու ցանկությունը երբեք չի մարում:
Փետրվարի 25-ին կազմակերպվելու է Հայաստանի և Չինաստանի մարզիկների միջև խոշորագույն մրցաշար, որի ընթացքում Արմեն Հայրապետյանը ներկայացնելու է Հայաստանը:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: