ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված երեկվա, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ, որին հենց երեկ անդրադարձել էի:
Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական իշխանության շահերի:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն դեղին մամուլի մակարդակի նյութ է հրապարակել, որը պետք է հիշեցնի, թե ովքեր են հասարակության իրական “թշնամիները”։ Ոչ թե ռուս-թուրքական տանդեմը, ոչ թե Բաքուն, ոչ թե Փաշինյանի ասած՝ “հողատու եւ դավաճան” իշխանությունները, այլ նրանք, ովքեր կերել են հասարակության փողերը։ Ոչինչ, որ նրանք Հայաստանի ակտիվները, կոմունիկացիաները, անվտանգությունը եւ այլ տվել են ռուսներին, կարեւորը՝ նրանք նենգաբար մտել են Պողոսի գրպանը եւ գողացել նրա չբարձրացվող թոշակը։
Իսկույն երեւում է, որ երկրի վարչապետը նախկին լրագրող է, որին թվում է, թե ճանաչում է ընթերցողին։ Բայց գնալով լրագրողն ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում իր էժանագին շոուներով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: