Եղիշե Չարենցի արձանի դիմաց ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները տեղադրել են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները։
Նախօրեին ՄԹ եւ ԱՄՆ դեսպանները Չարենցի արձանի մոտ հարգել էին Նավալնիի հիշատակը: Թե ինչու Նավալնիի հիշատակը հարգելու համար Չարենցի արձանն է ընտրվել, կարելի է միայն կռահել․ հայ գրականությունը եւ փլիսոփայությունը խորհրդանշող Չարենցը սովետական բիրտ համակարգի զոհն է դարձել։