Մենք Բաքվի դեմ պատժամիջոցներ չենք կիրառի, բայց եթե նրանք ուժ գործադրեն․․․

  • 15:11 27.02.2024

Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:

– Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը հերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցին Հայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձր ներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասինեթե վերջինը շարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները այժմ:

– Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։

– Որո՞նք են լինելու ԵՄի հստակ գործողություններըչէ որ ի վերջո ադրբեջանական հարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դուք միշտ ընդգծում եք դիվանագիտությունըբանակցությունները և այլնբայց դրանք գործիքներ չենորոնք կկանգնեցնեն ԱլիևինՄիջադեպերը շարունակվում ենՀետեւաբարի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ԵՄնքանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգի տակ է։

– Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ:

– ԵՄՀՀ գործընկերության խորհրդի վերջին նիստից հետո համատեղ ասուլիսի ժամանակ պարոն Բորելը հայտարարեցոր հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե այդպես էապա ինչո՞ւ ԵՄն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համարԽոսքըմասնավորապեսպատժամիջոցների մասին է։

– Բարձր ներկայացուցիչ Բորելը իսկապես ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս իրենց լավագույն փուլում են, ամենաբարձր մակարդակի վրա, և մենք վճռական ենք՝ շարունակելու աշխատել դրանք խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Ահա, թե ինչու մենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում պայմանավորվեցինք սկսել աշխատանքը Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի կամ նոր գործընկերության օրակարգի ուղղությամբ՝ բացահայտելու մեր համագործակցության ողջ ներուժը։ Հայաստանին բազմակողմանի աջակցություն է տրամադրվում մասնավորապես գործնական հարցերում՝ տնտեսության, սոցիալական զարգացման՝ տնտեսական ներդրումային պլանի, մարդասիրական աջակցության միջոցով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից փախած (բռնի տեղահանված-խմբ.) մարդկանց համար։ Մենք աշխատում ենք Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, տնտեսության դիմադրողականության ուղղությամբ, եւ սա անում ենք Եվրոպական ներդրումային ծրագրի, տնտեսական ներդրումային պլանի, բայց նաև՝ այլ միջոցներով։ Մենք անցյալ տարի արդեն ասել ենք, որ պատրաստվում ենք նաև ուսումնասիրել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հնարավորությունները, իհարկե, խոսքը ոչ մահաբեր միջոցների և գործիքների մասին է։ Բայց սա մի բան է, որը դրված է սեղանին:

Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ մենք նաև կներառենք անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ: Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա անդամ պետությունները (ԵՄ անդամ պետություններ – խմբ.) պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել:

– Ո՞րն է ԵՄի կարմիր գիծըե՞րբ կասեք՝ բավական է։ Ո՞րն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադիր պայմանը։

– Երևի պետք է մի բան շատ հստակ պարզաբանեմ. ԵՄ պատժամիջոցներն, ընդհանրապես, բոլոր խնդիրների կախարդական լուծումը չեն։ Պատժամիջոցները միշտ կիրառվում են մեր կողմից օգտագործվող այլ գործիքների հետ կապակցված: Սովորաբար, սկսում ենք պատժամիջոցներ կիրառել, երբ մյուս բոլոր գործիքները չեն կարողացել հասնել ցանկալի նպատակներին…

– Բայց չե՞ք կարծումոր պատժամիջոցները կարող են օգնել կանգնեցնել Ալիևինև նա Հայաստանի վրա հարձակվելուց առաջ գոնե երկու անգամ կմտածի։

– Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, Եվրամիությունը շատ պարզ  նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա՝ կարձագանքենք։ Դարձյալ պետք է կրկնեմ, մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ: Եթե նայենք պատժամիջոցների կիրառման Եվրամիության պատմությանը, ապա դա սովորաբար վերջին միջոցն է, որից մենք օգտվում ենք։ Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնց Եվրոպական Միությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար:

– ԵՄն ընդլայնում է իր առաքելությունը ՀայաստանումԱյդ նույն ընթացքում Ադրբեջանի ԱԳՆն ԵՄ դեսպանին հրավիրում է նախարարություն և ասումթե իբր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը վստահություն կառուցելու փոխարեն զբաղված է հակաադրբեջանական քարոզչությամբ։ Ինչպիսի՞ն է ձեր արձագանքն այս դիրքորոշմանը։

-Եվրամիությունը որոշել է իր առաքելությունը սկսել Հայաստանում՝ ելնելով Հայաստանի խնդրանքից, և մենք այդ առաքելությունը տեղակայել ենք Հայաստանի տարածքում, ուստի այս առաքելությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև է։ Ադրբեջանի կողմից մեղադրանքներն ու շարունակական քննադատությունը անհիմն են եւ իսկապես ցավալի։ Առաքելության մի մասը կամ ավելի ճիշտ հավակնություններից մեկը նաև Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումների մեջ ներգրավվելն է, և այս առաջարկը գործում է: Այնպես որ, մենք ամեն առիթով Ադրբեջանին կրկնում ենք մեր առաքելությամբ զբաղվելու առաջարկը, որովհետև դա միայն օգուտ կտա։ Սա քաղաքացիական անզեն առաքելություն է, որը տեղակայված է ինքնիշխան Հայաստանի տարածքում՝ նպատակ ունենալով հետևել, թե ինչ է կատարվում և զեկուցել։ Նաեւ հանգստություն ներշնչել հայերին, որ կա ԵՄ գործընկեր, որը հետևում է նրանց անվտանգությանն ու պաշտպանությանը: Սա որևէ մեկի դեմ ուղղված առաքելություն չէ։ Կայունության ամրապնդման առաքելություն է և հուսով ենք նաև, որ ի վերջո կնպաստի վստահության ամրապնդմանը։ Հետևաբար, մեր առաջարկը՝ համագործակցելու Ադրբեջանի հետ, գործում է, բայց միևնույն ժամանակ մենք վճռականորեն մերժում ենք այս առաքելության դեմ ուղղված բոլոր անհիմն մեղադրանքներն ու քննադատությունները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի շնորհավորանքը Ալիևին և ԵԱԳԾ-ի հայտարարությունը Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ եվրոպական ընդհանուր քաղաքականության լավ օրինակ չէ։ Որոշ փորձագետներ ընդգծում են տարբերությունները այս երկու մոտեցումների միջևԻ՞նչ բացատրություն ունեք սրան։

-Եվրամիությունն ունի մեկ քաղաքականություն, խոսում է մեկ ձայնով. Ձեր նկարագրածը մեկ հարցի երկու տարբեր ասպեկտներ կամ տեսակետներ են: Եվրոպական միության համար սովորություն է շնորհավորել այն մարդկանց, որոնք ընտրվում կամ վերընտրվում են իրենց պաշտոններում՝ կա՛մ վարչապետի, կա՛մ պետության ղեկավարի մակարդակով, ուստի դա արվում է համապատասխան մակարդակով: Այսպիսով, Շառլ Միշելը, որպես Եվրոպական խորհրդի նախագահ, խոսում է իր գործընկերների հետ, նա խոսում է նախագահի և վարչապետի հետ: Հետեւաբար, նախագահը զգաց, որ պետք է շնորհավորի նախագահ Ալիևին վերընտրվելու համար եւ արեց։ Դա չի խանգարում մեզ լսելու ԵՄ դիտորդական առաքելության կողմից տեղում բարձրացված մտահոգությունները, որոնք ընդգծում էին ընտրական գործընթացում առկա խախտումները։ Եթե գնահատականը շատ ուշադիր կարդաք, ապա զեկույցը կասկածի տակ չի դնում ընտրությունների օրինականությունը կամ պարոն Ալիևի ընտրությունը, առաքելությունը մատնանշում է բոլոր խախտումներն ու խնդիրները և առաջարկություններ է անում ապագայի համար, որպեսզի գալիք ընտրություններում դրանք իրականացվեն միջազգային չափանիշներին շատ ավելի համապատասխան: Այսպիսով, սրանք միևնույն հարցի երկու փուլ են, բայց վերցված տարբեր տեսանկյուններից: Որպես Եվրամիության դիվանագիտական ծառայություն՝ մեր դերն է կենտրոնանալ այս գործընթացների վրա, կենտրոնանալ նրա վրա, ինչը պետք է բարելավվի: Մենք դա քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Մենք շարունակական երկխոսություն ունենք. մի քանի շաբաթից երկկողմ համագործակցության շրջանակներում քաղաքական հանդիպում կունենանք ամենաբարձր մակարդակով։ Այսպիսով, մենք բարձրացնում ենք այս խնդիրները, քննարկում դրանք։ Կարծում եմ՝ ընտրությունների վերջնական հաշվետվությունը դեռևս չկա։ Դա նախնական զեկույց էր, և վերջնական զեկույցը սովորաբար հրապարակվում է մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս անց, և այդ ժամանակ մենք, իհարկե, շատ, շատ լուրջ կվերաբերվենք այս եզրակացությանը և կզբաղվենք Ադրբեջանի հետ՝ համոզվելու համար, որ նրանք կկատարեն բոլոր պահանջները, առաջարկությունները։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել էոր Ժոզեպ Բորելը պլանավորում է Հայաստան այցելել։ Կարող ե՞ք այցի հստակ ժամկետներ նշել և ո՞րն է այցի նպատակը։

-Բարձր ներկայացուցիչը, անշուշտ, հավատարիմ է եւ ցանկանում է այցելել մեր բոլոր գործընկեր երկրներ, հատկապես այն գործընկերներին, որոնք հետաքրքրված են խորացնելու և ամրապնդելու իրենց համագործակցությունը Եվրամիության հետ։ Մյուս կողմից, Բարձր ներկայացուցիչը պատասխանատու է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համար, և այս քաղաքականությունը մեր օրերում բախվում է հսկայական մարտահրավերների, որոնք պահանջում են, որ նա շատ վայրերում գտնվի՝ բազմաթիվ իրադարձություններում, գրեթե միաժամանակ։ Այնպես որ, իհարկե, հարցը օրակարգում է, մենք աշխատում ենք հնարավոր ամսաթվի վրա։ Այս փուլում հայտարարելու ոչինչ չունենք, բայց հուսով ենք, որ հնարավոր կլինի, որ նա շատ շուտով այցելի Հայաստան՝ եվրոպական հանձնառության և Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամության ուղերձները փոխանցելու։

f