«Ամեն մարդ իր գործունեությամբ ի վիճակի է հեքիաթ հյուսել»,- այս կարծիքին է «Տեսան-տենան» խանութի հիմնադիր և տնօրեն Սարգսյան Ադան: Տարբեր տեսակի թեյերի, սուրճերի, եվրոպական սպասքի խանութը կարելի է դիտարկել ոչ միայն որպես առևտրի սրահ, այլ փոքրիկ մշակութային կենտրոն: Ըմպելիքի իրական համն ու բույրը մեզ կփոխանցեն խանութում առկա բարձրորակ ապրանքները, որոնք պատահաբար չեն ընտրվել: Անուշահամ տեսականին և նրբաճաշակ սպասքը կարող են նաև որպես նվեր ծառայել, եթե մատուցվում են փնջի տեսքով:
«Թեյերն ընտրելիս հաշվի ենք առնում ամեն մանրուք: Օրինակ, ռոյբուշ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով, հանքանյութերով և պոլիէֆենոլներով: Բույսի հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Այս թեյն առանց կոֆեինի է, իսկ տանինի մակարդակը ցածր է: Այն պարունակում է կվարցետին, որը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ»,-պատմում է Ադան:
Նրա խոսքով` սուրճը արվեստ է, ճիշտ հաղորդակցություն է, ճշգրիտ ընկալում է, քանի որ յուրաքանչյուր սուրճ ունի իր ստեղծման պատմությունը: Այս ոլորտում աշխատելը նման չէ հասարակ ձևով առևտուր անելուն, քանի որ անընդհատ շփման մեջ ես գտնվում համեմունքների լավագույն գիտակների հետ, ուսումնասիրում ես ստեղծման, աճեցման պատմությունները և ինքդ մասնագիտանում: «2020թ. պատերազմից հետո այդ ոլորտում աշխատելն ինձ համար սպեղանի էր։ Մենք բացվեցին նույն ֆորմատով, որը շատ սիրվեց Արցախում և հիմա մեր հաճախորդների արձագանքներից հասկանում ենք, որ սպասված է խանութի բացումը:
Նպատակս էր արցախյան ընտանիքներին ծանոթացնել այդ մշակույթի հետ: Ծանր էր այս աշխատանքը նորից սկսելը, վերարտադրելը, որովհետև ամեն դետալի հետ ես վերապրել եմ իմ Արցախը, իմ տունը, այնտեղ թողած իմ խանութը: “Տեսան-տենան” խանութն Արցախի համն ու հոտն ունի իր մեջ: Ուրախությանս հետ խառնված է կորստի ցավը: Սա ևս մի վայր է, որտեղ արցախցիները հանդիպում են և կարոտներն առնում են միմյանից»,- ասում է Ադան:
Հակոբ Հակոբյան, 2 հասցեում գտնվող “Տեսան-տենան” խանութը գեղեցկացնում է մարդկանց կենցաղը` դարձնելով այն գունագեղ, համ ու հոտով հարուստ:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: