«Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը (Արարատ լեռը,- խմբ․)։ Դա պետք է վերացվի»,- Բաքվում՝ «Վերականգնել ճեղքված աշխարհը» նշանաբանով անցկացված 11-րդ գլոբալ համաժողովում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։:
«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը»,- հայտարարել է Յըլդըրըմը։
Հայաստանի Սահմանադրությունն ու գերբը Թուրքիային անհանգստացնում են միայն մի պատճառով․ Պոլսում, ի տարբերություն Երեւանի, շատ լավ գիտեն, որ այն հողերը, որոնք ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, Թուրքիայի հետ երբեք կապ չեն ունեցել՝ Արցախը, Նախիջեւանը, Արեւելյան Հայաստանի այն մասը, որը թուրքերին նվիրել են Լենինն ու Ստալինը։ Յըլդըրըմը գիտի, որ եթե Երեւանում ազգային կառավարություն լինի, եւ գեթ մի բառ հնչի հայկական օրինական իրավունքների մասին, Թուրքիայի եւ իր ապօրինի զավակ ադրբեջանի “ամբողջականությունը” կփլվի։ Եւ քանի պաշտոնական Երեւանը ազգային իրավունքներից հրաժարման ուղու վրա է, Յըլդըրըմը “թուրքերի դար” է ազդարարում։
Վաղը՝ մարտի 16-ը Թուրքիայի համար կենսական 1921 թ․ Մոսկովյան պայմանագրի ստորագրման օրն է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: