«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի պաշտոնական կայքը հայտնում է, որ խումբը «Ժակո» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:
«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
«Լադանիվա» հայ-ֆրանսիական խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական ժողովրդական երգեր, որոնք խմբին մեծ ճանաչում բերեցին Հայաստանում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: