Նախօրեին Հանրապետության հրապարակում կայացավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակութային ծրագիրը:
Աջակիցը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն է, նախաձեռնողը՝ նույն բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանը:
Մշակութային ծրագրին մասնակցում էին մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարները, ավանդական համույթները, պետական անսամբլները և այլ պարային խմբեր:
Տեսանյութ՝ https://youtu.be/Z6lT4ydMFx0
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: