Երթը շարժվում է դեպի Երեւան, մայիսի 8-ին կսկսվի երթ Գյումրիից

  • 10:33 07.05.2024

Այսօր Բագրատ սրբազանի կողմից առաջնորդվող “Տավուշը հանուն հայրենիքի” երթը կշարունակի շարժը դեպի Երեւան Սոլակ գյուղից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից սկսվում է երթ Գյումրիից Երևան։ Մայիսի 8–ին՝ ժամը 10։00–ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են դեպի Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ Երթը մեկնարկելու է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։ Այդ մասին հայտարարություն է արել շարժումը։

f