Փարիզի քաղաքապետարանը հայկական ծագում ունեցող ֆրանսիացի շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի անունով է կոչել մայրաքաղաքի 8-րդ օկրուգում, քաղաքի պատմական կենտրոնում գտնվող պուրակը, տեղեկացրել է BFMTV-ն։
Արարողությունը նվիրված էր երգչի 100-ամյակին։ Ելիսեյան դաշտերի միջոցառմանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, երգչի հարազատներն ու ընկերները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ հայերենով գրառում է հրապարակել։
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի գրառման մեջ:
Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են երեկ տեղի ունեցել նաեւ Հայաստանում։ Սակայն իշխանությունը, որը տառանջատում է հայրենիքն ու պետությունը, հայկականն ու Հայաստանը, այդպիսով արգելում է նաեւ Ազնավուրին։ Ազնավուրը ամբողջ իր կենսագրությամբ ապացուցում է հայկականի եւ Հայաստանի կապը, եւ դա վտանգավեր է, ինչպես վտանգավոր է Արցախի պետական մարմինների գործունեությունը Հայաստանում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: