Թրամփի “փոխնախագահը” Ուկրաինային հորդորում է իր տարածքները զիջել ՌԴ-ին

  • 17:57 26.10.2024

Հանրապետական ​​Ջ.Դ.Վենսը, ով Դոնալդ Թրամփի թեկնածուն է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, հերթական սկանդալային հայտարարությունն է արել Ուկրաինայի վերաբերյալ։ Նա Կիևին կոչ է արել համաձայնել Ռուսաստանի կողմից իր տարածքների օկուպացմանը։

Համապատասխան հայտարարությունը նա արել է News Nation հեռուստաալիքի եթերում, հայտնում է Dialog.UA-ն։ Հաղորդավարի այն հարցին, թե հնարավո՞ր է նման տարբերակ, երբ Ուկրաինան ստիպված լինի իր տարածքների մի մասը զիջել ագրեսոր Ռուսաստանին, Վանսը դրական է պատասխանել.

«Ուկրաինացիները պետք է կայացնեն այս որոշումը… Նրանք արդեն չափազանց ուժասպառ են»,- ասել է Թրամփի դաշնակիցներից մեկը: Նա նաև հավելել է, որ Կիևը «չունի մարդ, զենք և փող» այս պատերազմում հաղթելու համար։ Քաղաքական գործիչը նաև հնչեցրել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու իր տարբերակը։ Նրա խոսքերով, անհրաժեշտ է լսել երկու կողմերի պահանջները, ապա «պարտադրել իրական դիվանագիտություն»։

f