Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել։ Եվս 51 մարդ վիրավորվել է, ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ով ժամանել է ողբերգության վայր, որը տեղի է ունեցել երեքշաբթի լույս հունվարի 21-ի գիշերը 12 հարկանի փայտե շենքի չորրորդ հարկում։ Grand Kartal հյուրանոցում հրդեհի բռնկման ժամանակ ընդհանուր առմամբ 238 մարդ է եղել։
Հրդեհի սկսվելուց հետո որոշ հյուրեր ցած են նետվել հյուրանոցի պատուհաններից, ինչի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ։ Մյուսները փորձեցին իջնել գետնին՝ օգտագործելով կապված սավաններ և վերմակներ։ Հրդեհի վայր են ուղարկվել տասնյակ հրշեջ մեքենաներ և շտապօգնության 38 մեքենա։ Հյուրանոցի գտնվելու վայրը լեռան լանջին դժվարացրել է փրկարարական աշխատանքները:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: