ԱՐՑԱԽՊՐԵՍ
Մոսկվայում լույս է տեսել արցախցի հայտնի արձակագիր և լրագրող «Կորցրած արևի նարինջը» գիրքը՝ դառնալով ԴԻԱԼՈԳ մատենաշարի երրորդ թողարկումը։ Գրքում տեղ են գտել համանուն վեպ Մեծ Հայրենականի մասին, մի քանի պատմվածքներ վերջին ղարաբաղյան պատերազմների մասին, ինչպես նաև հեղինակի հայրենի եզերքի բազմամիս շրջափակմանը նվիրված ոչ մեծ ակնարկների շարք՝ «Շրջափակում» ընդհանուր խորագրով։
Աշոտ Բեգլարյանը խորը փիլիսոփայությամբ և նուրբ հոգեբանությամբ մտորում է պատերազմի և խաղաղության հիմնախնդիրների մասին հարավկովկասյան անհանգիստ տարածաշրջանի և ավելի լայն՝ մոլորակի մասշտաբով: Ստեղծելով պայծառ ու ամբողջական կերպարներ՝ նա կոնկրետ օրինակներով ցույց է տալիս պատերազմի անդուր դեմքը, միաժամանակ փորձելով իր հերոսների հետ թույլ չտալ, որ սառը խավարը կլանի արևը և հավերժորեն հանգցնի կյանքի կրակը, խաղաղության և բարության մասին մարդկային երազանքները։
Իր առաջաբանում գրող, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը բնութագրում է գրքում զետեղված ստեղծագործությունների գեղարվեստական և արդիական նշանակությունը։
Նշենք, որ ԴԻԱԼՈԳ մատենաշարը, որի նախաձեռնողը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանն է, հիմնադրվել է այս տարվա մայիսին։ Մատենաշարի գրքերը լույս են տեսել մեցենատ Մհեր Ավետիսյանի աջակցությամբ։
Հրատարակելով Աշոտ Բեգլարյանի գիրքը, այն նախաձեռնողները նման կերպ զորակցություն են հայտնում շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝իրենց նախնիների հողում ապրելու և արարելու արդար պայքարին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: