Անվճար իրավաբանական խորհրդատվություն արցախցիներին

  • 11:12 06.06.2025

Protection of Rights without Borders-ը հայտարարում է․

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն #անվճար #իրավաբանական #խորհրդատվություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։

Իրավաբանական աջակցություն տրամադրվում է հետևյալ ուղղություններով.

1. Փաստաթղթերի ձեռքբերում, փաստաթղթերի վերականգնում,

2. Պետական մարմինների հետ առնչվելիս ծագած իրավական խնդիրներ,

3. Աշխատանքային իրավունքի հետ կապված իրավական խնդիրներ,

4.Սոցիալական իրավունքների իրականացման /այդ թվում՝ կենսաթոշակների, նպաստների ստացման/ հետ կապված իրավական խնդիրներ։

Մարդու իրավունքների առանձին խախտումների առնչվող ընտրված գործերով կազմակերպությունը կտրամադրի իրավաբանական աջակցություն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հարցում։

📧☎️Անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ զանգահարելով 010 505 303 և 098 505 303 հեռախոսահամարներով, ինչպես նաև նամակ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

🗓Իրավախորհրդատվությունը տրամադրվում է երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11։00-ից 15։00-ն։

⏱Գրասենյակ այց կատարելու անհրաժեշտությունը նախապես կհամաձայնեցվի իրավաբանի հետ։

​Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ: