
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները իսլամական աշխարհին ուղերձ են հղել կրոնական արժեքների պահպանման և Իսրայելի հետ հարաբերությունների միջև եղած հակասության մասին, հաղորդում է «Իրանիստ»-ը։
Ըստ Վելայաթիի՝ թուրքական պատվիրակությունը լքել է դահլիճը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում՝ Իսրաելի նախագահ Հերցոգի ելույթի ժամանակ, մինչդեռ Իսրայելի նախագահին Բաքվում ջերմորեն են ընդունել։
Վելայաթին նաև հիշատակել է հիջաբ կրող աշակերտուհու հետ կապված իրավիճակը, որին, ըստ նրա, արգելվել է մուտք գործել դպրոց։ Նա կասկածի տակ է դրել 2027-ին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը նման պայմաններում։
«Հավատքի պահպանում, թե՞ բարեկամություն Թել Ավիվի հետ», – շեշտել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։
Բաքվում կայացած գագաթնաժողովին մասնակցել են ոչ բոլոր ասիական առաջնորդները։ Էրդողանի փոխարեն մասնակցել է արտգործնախարար Ֆիդանը, իսկ Իրանը ներկայացրել է փոխարտգործնախարարը։ Բաքվում ներկա են եղել նաև Չինաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները։ Ներկա էին միայն Կենտրոնական Ասիայի երկրների նախագահները, որոնք Բաքվից մեկնել էին Երևան՝ մասնակցելու COP-17-ին։ Իրանի նախագահը նույնպես այսօր ժամանեց Երևան։
Ֆիդանը Բաքվում հանդիպեց Ալիևի և արտգործնախարար Բայրամովի հետ, սակայն հարաբերություններում ճգնաժամի լուծման որևէ նշան չկար։
Իրանի, Թուրքիայի, Քուվեյթի, Պակիստանի և Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները լքեցին դահլիճը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի ժամանակ Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի (CICA) գագաթնաժողովում։ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին մնաց դահլիճում և լսեց ելույթի մնացած մասը, ըստ Times of Israel-ի։
Իրանական WANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ դահլիճը լքել են 28 պատվիրակություններից առնվազն 14-ը՝ Իրանը, Պաղեստինը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրաքը, Եգիպտոսը, Քուվեյթը, Կատարը, Հորդանանը, Մալայզիան, Ինդոնեզիան և Բանգլադեշը։
Վիլաեթիի հայտարարությունը, որ Ադրբեջանը կարող է հայտնվել իսլամական աշխարհից դուրս, հնչում է որպես արձանագրում, որ Ադրբեջանը կարող է կորցնել մուսուլմանական երկրների աջակցությունը։ Սա հատկապես վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին։