«Մշակման փուլում է գտնվում մի նախագիծ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցներին, ովքեր դիմել են բնակապահովման ծրագրին ու մերժվել։ Խոսքն այն դիմումատուների մասին է, որոնց տվյալները տարբեր բազաներում չկան։ Մենք ստեղծում ենք միջգերատեսչական հանձնաժողով, բայց սա վերեբերելու է միայն բնակարանային աջակցության ծրագրերին, ոչ թե 100 հազար կամ 50 հազար աջակացության ծրագրերին»,- այսօր Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա ասաց, որ տարբեր հանգմանքներով պայմանավորված տվյաները չեն արտացոլվել բազաներում։ «Մենք ունենք նաեւ դեպքեր, երբ բնակարանի կառուցման համար ստացել են սերտիֆիկատ, եւ այնտեղ դրական մնացորդ է մնացել։ Եվ այդ դրական մնացորդի օգտագործման ընթացակարգի հնարավորություն ենք սահմանելու։ Ինչպես նաեւ քննարկում ենք առաջիկայում բոլոր թիրախային խմբերին տալ հնարավորություն, որպեսզի նրանք բնակարանների սրետիֆիկատներ ձեռք բերեն։
Գիտեք, որ փուլերով պետք է բնակարանների ձեռքբերման սերտիֆիկատները տրամադրեինք, բայց հաշվի առնելով ցածր դիմելիության մակարդակը, մենք կբացենք, այդ հնարավորությունը կտանք»,- ասաց նա։
Նարեկ Մկրտչյանը հավելեց, որ շահառու դառնալու հնարավորություն են ընձեռելու նաեւ դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխային։
«Հավաստագրի իրացման ժամանակ շահառուներին ընձեռելու ենք հնարավորություն՝ օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից եւս, եթե նրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։ Էլի կան մի շարք թեմաներ, որոնք հիմա քննարկում ենք եւ առաջիկայում դրանք առիթ կունենանք ներկայացնելու»,- ասաց նա։
Անդրադառնալով բողոքներին, որ մարդիկ աշխատել են Արցախում, բայց այսօրվա պայմաններում որոշ փաստաթղթերի բացակայության պայմաններում դժվարություններ են ստեղծվել նրանց թողշակի նշանակման հարցով, նախարարն ասաց․ «Հայաստանում էլ քաղաացիներ կան, ովքեր աշխատել են, բայց մեզ պետք են փաստեր։ Եվ ՀՀ-ում էլ շատ մարդիկ չեն կարողանում գտնել այդ փաստերը, որպեսզի կենսաթոշակ նշանակով մասնագետները կարողանան հավաստիանալ, որ նրանք աշխատել են։
Ցավոք սրտի, մեր երկրում թվայնացման բազաներ չենք ունեցել նախկինում։ Այն դեպքերը, որոնք ապացուցելի են այս կամ այն կերպ, Միասնական սոցիալական ծառայությույնը այդ մասով որոշում կայացնում է։ Իսկ եթե փաստաթղթերի հետ կապված հարցերը կվերաբերեն բնակարանի շահառու դառնալուն, կկարողանանք միջգերատեսչական հանձնաժողովում քննարկել։ Բայց այդ հանձնաժողովը չի կարող քննարկել այլ տեսակեի փաստաթղթերի բացակայության հարցերը»։