Հիմնվելով Արցախը «Ադրբեջանի կազմում» ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա՝ ՌԴ նախագահ Պուտինը, փաստորեն, Արցախը ճանաչել է Հայաստանի մաս, որից Փաշինյանը, փաստորեն, փորձում է հրաժարվել։ Որովհետև չես կարող հրաժարվել այն բանից, ինչ քեզ չի պատկանում: Եւ Պուտինը, հղում անելով Փաշինյանի հայտարարությանը, հաստատում է Արցախի հայկական լինելը։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունը միտումնավոր խնդիրները իջեցնում է մարդկանց «իրավունքների և անվտանգության» հարցի մակարդակին՝ լռելով ամենագլխավոր իրավունքի մասին՝ այդ մարդկանց տիտղոսն իրենց նախնիների հողի նկատմամբ։ Հողի սեփականության իրավունքն այն է, ինչի վրա կառուցված է ներկայիս աշխարհակարգը: Ո՞վ է Արցախի տարածքի տերը։ Պուտինն, ըստ էության, ասում է, որ հայերը։
Հայերի իրավունքների ու տիտղոսի օտարումը կարելի է համարել անեքսիա, և այժմ Ռուսաստանը օգնում է Երևանին և Բաքվին իրականացնել անեքսիան։
Այս քաղաքականությունն անհնարին կլիներ առանց Փաշինյանի հայտարարության, բայց դա ինքնին խոսում է ողջ կառույցի փխրունության մասին։ Փաստորեն, եթե «դուրս քաշեք» Փաշինյանի հայտարարությունը, ամբողջ կառույցը կքանդվի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: