
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ կանցկացնեն Ստամբուլում, հաղորդում է ամերիկյան Axios հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակումը նշում է, որ հնարավոր միջուկային համաձայնագրի քննարկման հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը։
Ըստ տեղեկությունների՝ նախատեսված հանդիպումը Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի միջև վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված դիվանագիտական ջանքերի արդյունք է։
Այն տեղի կունենա Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական մեծ կուտակումների և նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, որ ռազմական հակամարտությունից խուսափելու միակ ճանապարհը արագ համաձայնագիրն է։
Նախատեսվում է, որ Վիտկոֆը նախօրոք կմեկնի Իսրայել՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպելու համար։
Փետրվարի 6-ի հանդիպման մասին հայտնել է նաև թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։