
Օրերս արցախցի երեխաները Երևան քաղաքում հնարավորություն ունեցան դիտելու Մարինե Չարշաֆճյանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Մարալն ու հայրիկը Արցախում» ներկայացումը։ Այն ուներ կրթական և ճանաչողական մեծ նշանակություն։ Երեխաները ծանոթացան պատմական Արցախի շինություններին ու հերոսներին, ստացան արժեքավոր գիտելիքներ։
Ներկայացումն արցախյան քաղցրածոր բարբառով էր, և այդ արցախյան շունչը մեծ ոգևորություն պարգևեց թե՛ փոքրիկներին, թե՛ մեծերին։ Երեխաները ծանոթացան հերոսական կերպարներին, Արցախի պատմական տարածքներին և, իհարկե, դասեր քաղեցին ներկայացումից, որոնք նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում։
Փոքրիկները հաճելի անակնկալի եկան, երբ ստացան «Մարալն ու հայրիկը Արցախում» հեքիաթի գիրքը և ուրախ տրամադրությամբ հեռացան դահլիճից։
Նշենք, որ Ծիլ տիկնիկային ստուդիան ծրագիրն իրականացրել է «Լորիկ» հիմնադրամի աջակցությամբ։ «Մարալն ու հայրիկը Արցախում» ներկայացմամբ հանդես են եկել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տանը։