Երբ մեծահասակների քաղաքական խաղերը սպանում են երեխաներին

  • 14:15 03.03.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, նախագահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված երեխաներին և զինված հակամարտություններին։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում երկուշաբթի՝ մարտի 2-ին, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ֆոնին։

Միջոցառումից առաջ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ նախագահությունը երեխաների պաշտպանության վերաբերյալ նիստ է անցկացնում, մինչդեռ ամերիկյան զինվորականները ռմբակոծում են իրանական քաղաքները, ինչը «խորապես ամոթալի և խիստ դատապարտելի է»։

Մինչդեռ, այսօր Իրանում տեղի են ունենում երկրի հարավային մասում կրթական հաստատության վրա հարձակման ժամանակ զոհված աշակերտուհիների հուղարկավորության արարողությունները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Հրապարակվել են հուղարկավորության արարողության մասնակցող մեծ բազմություն կադրերը։

Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում գտնվող Շաջարեհ Թայեբեհի աղջիկների տարրական դպրոցը հարձակման է ենթարկվել փետրվարի 28-ին՝ հակամարտության առաջին օրը: Իրանի իշխանությունները հարձակման համար մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին: Արևմտյան լրատվամիջոցները լայնորեն չեն լուսաբաումլ Իրանում երեխաների սպանությունը, իսկ Իսրայելը հայտարարել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իսրայելը չեն հարվածել դպրոցին։

Իրանի տվյալներով՝ դպրոցում սպանվել է 7-ից 12 տարեկան 171 աղջիկ և մի քանի ուսուցիչ: Համացանցում հայտնվել են մահացած երեխաների համար կենտրոնացված թաղման վայրի համար փորված գերեզմանների կադրեր: