
Վրաստանը վերջին հրաժեշտն է տվել պատրիարք Իլիա II-ին։ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Ծմինդա Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում։
Արարողությանը մասնակցել է Տիեզերական պատրիարք Բարթողոմեոսը։ Սամեբա տաճարում ներկա են եղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Պատարագից հետո կաթողիկոս-պատրիարքի աճյունը տեղափոխվեց Սիոնի տաճար, որտեղ էլ նա թաղվեց։ Իլիա II-ը դարձավ Վրաց ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) ութերորդ առաջնորդը, որը 1917 թվականին ավտոկեֆալիայի վերականգնումից ի վեր հողին է հանձնվել Սիոնի տաճարում։
Իլիա II-ը մահացել է Թբիլիսիի կլինիկայում մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Նա պաշտոնը զբաղեցրել է գրեթե 50 տարի և համարվում էր երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։
Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզը հայտարարել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին կարող է շատ մոտ ապագայում քննարկել Իլիա II-ի սրբադասման հարցը։