
Պատասխանելով Իրանում պատերազմի ֆոնին ԹՐԻՓՓ-ի հետագա ճակատագրի մասին լրագրոների հարցին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համեմատեց այն Կիկոսի մահի հետ։ Թեկուզ Նիկոլ Փաշինյնն ինքն է ասել, որ այս պահին ԱՄՆ-ը կորցրել է հետաքրքրությունը ԹՐԻՓՓ-ի նկատմամբ, Միրզոյանը խորհուրդ տվեց լրագրողներին երևակայական վտանգների մասին չխոսալ․ գնացի մարդի, ունեցա որդի՝ սպասեք, տեսնենք ինչ կլինի, ասել է նա։
Սակայն մեկ այլ երևակայական հարցով Միրզոյանը Կիկոսի մահը չհիշեց։
Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է, ասել է Արարատ Միզոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չստանա և իշխանության գան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժերը։
Այսինքն, եթե ԹՐԻՓՓ-ի հարցով կասկածներ կան, ապա պատերազմն արդեն գրեթե հաստատված փաստ է։
Ինչո՞ւ է իշխող ուժը այլ կուսակցություններին ռևանշիստ համարում, եթե ոչ մի ուժ առ այսոօր չի պահանջել վերանայել, ասենք, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ 2022-ի հոկտեմբերի Պրահայի հռչակագիրը, որով Հայաստանը “ճանաչվել է” խորհրդային սահմաններով։ Պարզվում է, որ խաղաղությունն այնքան փխրուն է, որ նույնիսկ արտաքին երաշխիքների մասին առաջարկը կարող է պատերազմի բերել։ Քոչարյանի առաջարկը խաղաղության երաշխավորների մասին նշանակում է ռուս խաղաղապահների ներկայություն, իսկ դա արդեն պատերազմ է, ասում է ՔՊ-ն։
Թե ինչ կլինի, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ստանա, ևս քննարկվում է։
“Եթե դուք մնաք իշխանության գլուխ, ապա սեպտեմբեր ամսին Հայաստանի 50%-ը ադրբեջանցիներ կլինեն։ Եվ դուք կճանաչեք Ալիևի հորինած «Արևմտյան Ադրբեջանը»”, գրել է օգտատերերից մեկը։
Հեքիաթի ցանկացած ավարտ Կիկոսի մահ է։