
Թրամփի վարչակազմի դեմ լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում՝ «Ոչ թագավորներին» բողոքի ակցիայի շրջանակներում: Սա նմանատիպ երրորդ բողոքի ցույցն է, նախորդներին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։
Կազմակերպիչները նշում են, որ բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմի, դաշնային ներգաղթի վերահսկողության ուժեղացման դեմ և կենսամակարդակի բարձրացման համար։
«Թրամփը ցանկանում է մեզ կառավարել որպես բռնակալ: Բայց սա Ամերիկա է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե ինքնահռչակ թագավորներին կամ նրանց միլիարդատեր ընկերներին», – հայտարարել են կազմակերպիչները։
Շաբաթ օրը ցույցեր տեղի ունեցան ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։
Քննադատները զգուշացնում են, որ Թրամփի վարչակազմի որոշ գործողություններ հակասահմանադրական են և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ժողովրդավարության համար։