
2026 թվականի մարտի դրությամբ, ընդամենը 22,000 չափահաս արցախցիներ են ստացել նոր հայկական անձնագրեր՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի հետ մեկտեղ: Եվս 10,000 դիմում դեռ քննարկման փուլում է, սակայն Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունում է, որ գործընթացը ձգձգվում է։
Դժվար թե այս 10,000-ը կստանան նոր հայկական անձնագրեր մինչև հունիսի 7-ին նախատեսված ընտրությունները, ինչը նշանակում է, որ մոտավորապես 90,000 ՀՀ քաղաքացիներ, որոնք ունեն 070 կոդով կապույտ անձնագրեր, որտեղ գրված է «ՀՀ քաղաքացի», չեն կարողանա մասնակցել ընտրություններին: Եթե հաշվի առնենք նաև մոտ 20,000 Հայաստանից հեռացած արցախցիներին, ապա կստացվի, որ 70,000 մարդ զրկված կմնա հիմնական քաղաքական իրավունքներից։
Մինչև 2023 թվականի հոկտեմբերը Արցախում և մնացած Հայաստանի քաղաքացիությունը տարբերվում էր միայն անձնագրում գրանցման տեղով. կախված նրանից, թե որտեղ էր անձը գրանցված, նա կարող էր մասնակցել ընտրություններին՝ Արցախում կամ մնացած Հայաստանում: Ավելին, անձնագրում նշված կոդը էական չէր։
Բազմաթիվ դատական գործեր են եղել, երբ 070 անձնագիր և Արցախում գրանցում ունեցող անձը գրանցվել է Հայաստանում, և նրա ընտրելու իրավունքը ճանաչվել է։ Եվ Արցախում գրանցված հայաստանցին մասնակցել է այնտեղի ընտրություններին։
Այս պահին Արցախում ընտրություններ չկան, և ավելի քան 90,000 մարդ, ովքեր ունեն ՀՀ անձնագրեր, չեն կարող իրացնել իրենց ընտրելու իրավունքը, որը հիմնարար քաղաքական իրավունք է։ Հետևաբար, չնայած նրանք ՀՀ քաղաքացիներ են, այս 90,000 մարդիկ չեն կարող ընտրել ՀՀ կառավարությունը։
Չկա հատուկ իրավական ակտեր, համենայնդեպս հրապարակային, Արցախի բնակիչների քաղաքացիության և նրանց անձնագրեր տրամադրելու վերաբերյալ։ Արցախի բնակիչները, ինչպես ՀԽՍՀ մյուս բոլոր նախկին քաղաքացիները, ավտոմատ կերպով ստացել են հայկական անձնագրեր՝ առանց նախագահին դիմելու անհրաժեշտության։ Իսկ Հայաստանի ԽՍՀ քաղաքացիության իրավունքը նրանց վրա տարածվել է մինչ օրս գործող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 է․ դեկտեմբերի 1-ի որոշմամբ։
1999 թվականին ընդունվել է ոչ հրապարակային ակտ, որի համաձայն՝ Արցախի բնակիչների որոշակի կատեգորիաների ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար տրամադրվել է մոտ 1000 ՀՀ անձնագիր։ Հետագայում, գրեթե բոլոր արցախցիները ստացել են նույն անձնագրերը, հատկապես որ Արցախն ինքը այդպես էլ օրենք չի ընդունել ԼՂ քաղաքացիության մասին։
2025 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունվել է Արցախի բնակիչների կարգավիճակի վերաբերյալ միակ պաշտոնական կառավարության որոշումը, որում նշվում է, որ 070 կոդով անձնագիրը վավեր է միայն ժամանակավոր պաշտպանության վկայականի հետ միասին։ Համապատասխանաբար, ՀՀ անձնագրեր ունեցող անձինք, չնայած Հայաստանում գրանցված լինելուն, չեն համարվում ՀՀ լիարժեք քաղաքացիներ և, հետևաբար, չեն կարող քվեարկել։
Այժմ Հայաստանի դատարաններում ընթանում են գործեր, որոնց ընթացքում պաշտոնական մարմինները հակասական հայտարարություններ են անում՝ երբեմն ասելով, որ 070 կոդով անձնագիրը անվավեր է, երբեմն՝ որ այն վավեր է։ Երկու դեպքում էլ նրանք հղում չեն անում որևէ իրավական կարգավորման։
Որոշ փորձագետներ ասում են, որ այս խառնաշփոթը Արցախի անձնագրերի հետ ստեղծվել է 100,000 քաղաքականապես ակտիվ անձանց ընտրություններին մասնակցելուց զրկելու համար։
Չնայած սա, իհարկե, հիմնական պատճառը չէ։ Խնդիրն այն է, որ եթե Արցախի բնակիչները պաշտոնապես ճանաչվեին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կառավարությունը պարտավոր կլիներ պաշտոնապես պաշտպանել նրանց իրավունքները, այդ թվում՝ սեփականության, գույքային իրավունքը։ Հիմա այնպես է ներկայացվում,իբր Արցախի բնակիչները քաղաքացիություն չունեին, և պարզ չէ, թե որ պետությունը պետք է պաշտպանի նրանց սեփականության իրավունքը։
ՀՀ կառավարությունն ընտրել է «անշառ» տարբերակ․ ՀՀ անձնագրեր ունեցող մարդկանց անվանում են «քաղաքացիություն չունեցող անձինք», հետո նրանց մեծահոգաբար թույլատրում են է ընդունել «առաջնային» Հայաստանի քաղաքացիություն։