Ջրի խնդիրը Երևանի СОР-17-ում

Հայաստանը մեծ ներուժ է տեսնում Ադրբեջանի հետ բնապահպանական ոլորտում համագործակցության համար։ Դրա մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ այս ոլորտում Բաքվի հետ փոխկապակցվածությունը կարող է խթան ստանալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրներին միավորում են բնական պաշարները, այդ թվում՝ գետերը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման և կենսաբազմազանության հարցերը։

Մենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք, հայտարարլ է Փաշինյանը։ Նրա ասելով՝ Երևանի և Անկարայի միջև նման փորձ արդեն կա։ Նա նշել է, որ երկու երկրների սահմանին ջրամբար կա։

Նա հույս է հայտնել, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում փոփոխություններ կլինեն։

Հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ժամանակ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի խոսքով՝ «այս համաժողովը թույլ կտա ուրվագծել ջրային ոլորտում բազմակողմ համագործակցության նոր ուղիներ»։

Նա ասել է, որ Տաջիկստանի համար, որը վերջին տասնամյակների ընթացքում կորցրել է ավելի քան 1 300 սառցադաշտ, սառցադաշտերի պահպանության և կրիոսֆերայի ուսումնասիրման հարցերն ունեն ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ նշանակություն։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ «միլիոնավոր մարդկանց համար ջրի պակասը կամ հողերի դեգրադացիան արդեն դարձել են առօրյա իրականություն»։

Տոկաևը հավելել է, որ Կասպից ծովի և նրա եզակի կենսաբազմազանության պաշտպանությունը մեծ վճռականություն է պահանջում։

«Մենք կոչ ենք անում մերձկասպյան բոլոր հինգ պետություններին և միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերն այս տեսակի պաշտպանության ուղղությամբ։ Արալյան ծովի ողբերգությունը խիստ հիշեցում է բնության անխոհեմ շահագործման կործանարար հետևանքների մասին։ Մենք չպետք է թույլ տանք, որ Կասպից ծովն արժանանա նույն ճակատագրին», — նշել է Տոկաևը։