Ո՞ւմ հետ միասին է Փաշինյանը Սամվել Կարապետյանին բոմժ սարքելու

  • 20:16 08.04.2026

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսա փակենք, դուք երեք հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենը, կներես 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա», – ասել է Փաշինյանը:

Գործարար Սամվել Կարապետյանի կապիտալի մի զգալի մասը Հայաստանից դուրս է, իսկ Ռուսաստանում նրան դեռ “անշարժ գույքի արքա” են անվանում:

Սակայն նրա գույքը, կապիտալը Ռուսաստանում մեծ վտանգի տակ են, հնարավոր է՝ Պուտինին հակառակ ինչ-որ քայլերի պատճառով։ Ռուսաստանում առաջին “արքան”՝ արդրբեջանցի Արազ Աղալարովն է։ Չի բացառվում, որ Մոսկվան համարում է, որ Աղալարովն էլ, Կարապետյանն էլ “չափն անցել են”, և ժամանակն է “կուլակաթափելու” նրանց։

Բայց եթե Աղալարովի որդին՝ Թրամփի հետ Պուտինի կապերից մեկն է, ապա Կարապետյանը ինքնուրույն է “վտանգավոր” կապեր ստեղծում ԱՄՆ-ում՝ սփյուռքի միջոցով։ Եւ դա չէր կարող դուր գալ Պուտինին։

Ռուսաստանը գրեթե չի արձագանքել Հայաստանի էլեկտրացանցերը Սամվել Կարապետյանից խլելուն, նաև հրապարակային քայլ չի արել Կարապետյանին կալանավորեու կապակցությամբ։

Փաշինյանը չի կարող Կարապետյանին բոմժ սարքել առանց Պուտինի, և հնարավոր է, հենց այդ մասին են Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել ապրիլի 1-ին։

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ», – արձագանքել է Փաշինյանին Նարեկ Կարապետյանը: