
Վանաձորում այսօր վերջին հրաժեշտն են տվել ապրիլի 8–ին Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացած զինծառայող 30-ամյա Թաթուլ Տոնյանին:
Թաթուլ Տոնյանը Արցախից էր, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից էր: Հարազատներն ու ընկերները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ Թաթուլը որպես ժամկետային զինծառայող մասնակցել էր Ապրիլյան պատերազմին։
«Թաթուլը նաեւ 44–օրյա պատերազմին է մասնակցել, ինչպես նաեւ 2023թ–ի սեպտեմբերյան մարտերին։ Հունիսին պետք է ամուսնանար»,– ասել են հարազատները մեր թղթակցին։